Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Բաց Մրցույթ ՀՀ Արմավիրի մարզի «ՎԱՆԱՆԴԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

17.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի «ՎԱՆԱՆԴԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կառավարության 2010 թ. Մարտի 04-ի N 319 որոշում

 

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1.      ՀՀ քաղաքացիությունը,

2.      «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:

          Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝

1.      դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,

2.      ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),

3.      հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ),

4.      տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացվել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը) (այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,

5.      ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. մայիսի  17 -ից  մինչև 2022 թվականի հունիսի  06-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակիօրերից,  «ՎԱՆԱՆԴԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ -ում:Մրցույթը տեղի կունենա  2022 թ. հունիսի  20 -ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի  «ՎԱՆԱՆԴԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ -ում, հասցեն՝           ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ  Վանանդ, Պարույր Սևակի փ. 6 շենք:Տեղեկությունների համար դիմել հեռախոս՝ 093205070 կամ 077690015, էլ.փոստ՝  vanandidproc@mail.ru

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Վանանդ, Պարույր Սևակի փ.. 6 շենք

Հեռ..` +374 0237 093205070, 077690015