Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մայիսյանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետևյալ թափուր աշխատատեղերը համալրելու համար

17.05.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքապետարան
ԿԳՄՍ նախարարի 2022թվականի փետրվարի 17-ի N08-Ն հրաման

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մայիսյանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ հետևյալ մանկավարժական թափուր պաշտոնների համար՝
1. դաստիարակ՝ 1.12 դրույք, 123.200 դրամ աշխատավարձով,
2. մեթոդիստ, ուս․ գծով տնօրենի տեղակալ՝ 0.25 դրույք, 27.500 դրամ աշխատավարձով։
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը ՝
1. դիմում (լրացվում է տեղում),
2. կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3. անձը հաստատող փաստաթուղթ,
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5. ինքնակենսագրություն (լրացվում է տեղում),
6. մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
7. այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը կկայանա 2022 թվականի հունիսի 21–ին, ժամը 11։00–ին՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Ախուրյան համայնք գյուղ Մայիսյան 6-րդ փողոց 2/1 մանկապարտեզ հասցեում։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը՝ 09:00-16։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2022թ հունիսի 14 մինչև ժամը 16։30–ը ներառյալ։
Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, akhuryan.am կայքերում։
Մրցույթը անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր։
Գրավորի և բանավորի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզի Ախուրյան համայնք գյուղ Մայիսյան 6-րդ փողոց 2/1 մանկապարտեզ

Հեռ..` 094161330

Վեբ կայք` Akuryan.am

Էլ. փոստ`