Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ << ԼԵՈՅԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՐԱՀԱՆԳՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ

19.05.2022

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի <<Լեոյի անվան մանկապարտեզ>> ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի փետրվարի 17-Ի 08-Ն հրաման

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Լեոյի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ հետևյալ մանկավարժական թափուր պաշտոնի համար՝
1. ֆիզկուլտուրայի հրահանգիչ՝ 0.5 դրույք, 55 000 ՀՀ դրամ աշխատավարձով:
Մրցույթին կարող են մասնակցել այն անձիք, ովքեր ունեն միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը ՝
1. դիմում (լրացվում է տեղում),
2. կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3. անձը հաստատող փաստաթուղթ,
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5. ինքնակենսագրություն (լրացվում է տեղում),
6. մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
7. այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավատող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը կկայանա 2022 թվականի հունիսի 23–ին, ժամը 11։00–ին՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք գյուղ Ախուրյան Հ. Դավթյան փողոց 26 մանկապարտեզ հասցեում։
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը՝ 09:00-16։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2022թ հունիսի 16-ը մինչև ժամը 16։30–ը ներառյալ։
Մրցույթին մասնակցող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.azdarar.am, akhuryan.am կայքերում։
Մրցույթն անցկացվելու է 2 փուլով՝ գրավոր և բանավոր։
Գրավորի և բանավորի հարցաշարերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/11978

Հասցե` Շիրակի մարզ, Ախուրյան համայնք,գ.Ախուրյան Հ. Դավթյան փողոց 21 մանկապարտեզ

Հեռ..` 093141004

Վեբ կայք` akhuryan.am

Էլ. փոստ`