Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ,,Երևանի Մ. Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոց,, ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

20.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Մ. Իշխանի անվան հ 5 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ մարտի 4-ի N 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն

«Երևանի Մ.Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն՝ «Երևանի Մ.Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ -ի

կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Մ.Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ –ում 2022 թվական մայիսի 20-ից մինչև հունիսի 9 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 14:30-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ին, «Երևանի Մ.Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն ք. Երևան , Փ.Բուզանդի 107:

Տեղեկությունների համար դիմել 093013525, anahitmarukyan1@gmail.com (խորհրդի կողմից լիազորված անդամի հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

Հասցե` Փ. Բուզանդի 107

Հեռ..` 010538332