Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների, հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետի /Ծածկագիր 3.1-1/ թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու մասին

20.05.2022

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020թվականի մարտի 26-ի N20-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետ

Գավառի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների, հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետի
/Ծածկագիր 3.1-1/
Բաժնի առաջատար մասնագետը՝
1) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
2) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը.
3) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
4) վարում է համայնքապետարանի հաշվապահական հաշվառումը.
5) կատարում է հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի ձևակերպումը.
6) մասնակցում է բյուջեի, եկամուտների և ծախսերի ամսեկան և օրենքով սահմանված այլ հաշվետվությունների կազմմանը
7) մասնակցում է նախորդ ամսվա ընթացքում եկամուտների և ծախսերի վերաբերյալ` բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգմամբ հաշվետվությունների կազմմանը
8) մասնակցում է ամփոփ գործողությունների նկարագրությանը, որոնց իրագործման արդյունքում հնարավոր կլինի ապահովել ծրագրավորված եկամուտները և ծախսերը.
9) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և սույն պաշտոնի անձնագրում չներառված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է
ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ) ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ,Համայնքային ծառայության մասինե ,Տեղական ինքնակառավարման մասինե ,Նորմատիվ իրավական ակտերի մասինեՙ ,Հանրային ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի և բաժնի կանոնադրությունների ու իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
Մրցույթը կանցկացվի 2022 թվականի հունիսի 22-ին ժամը 1200-ին Գավառի համայնքապետարանում
/ ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում /տրվում է հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը/
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու
համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների
տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները:
գ)հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը
դ)հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ
ե) Հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող
օտար լեզվին / լեզուներին/ տիրապետելու մասին
զ)օրենքի 12 հոդվածի ,եե կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք
ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասան տեղեկանք
է)մեկ լուսանկար 3X4 չափսի
ը) անձնագրի պատճենը
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 900-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Գավառի համայնքապետարանում /ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/ և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում /Գրիգոր Լուսավորչի 36/
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է` 2022թ. հունիսի 07-ը:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Գավառի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Գավառ,
Գրիգոր Լուսավորչի 12, հեռ. 2-76-69/ և ք. Գավառ, մարզպետարան:







Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`