Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Շիրակի մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

23.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ՇՄ «Հովունիի միջնակարգ դպրոց», «Մայիսյանի միջնակարգ դպրոց» «Մարմաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների միացյալ կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ-ի 319-Ն որոշում

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց», «Մայիսյանի միջնակարգ դպրոց» «Մարմաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների միացյալ կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի (այսուհետև հաստատության) տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թ. մայիսի 23-ից հունիսի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հունիսի 24-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Շիրակի մարզի «Հովունիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք,գ. Հովունի, 1 փ, շ 9:

Տեղեկությունների համար զանգահարել հեռ/ 055-85-83-07 հեռախոսհամարով
Էլ. հասցե՝ հovuni@schools.am

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Հովունի, 1 փ., 9 շենք

Հեռ..` 098181394

Էլ. փոստ`