Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՀՀ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ

25.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) մասին» կարգի 6-րդ կետ

 «ՀՀ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ  կետերի համաձայն՝

 

 «ՀՀ  Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի  կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

 

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

 

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

5) ինքնակենսագրություն:

 

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

 

Փաստաթղթերն ընդունվում են «ՀՀ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թ. Մայիսի 25-ից մինչև 2022թ.հունիսի 14-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը10:00 -ից մինչև ժամը16:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

 

Մրցույթը տեղի կունենա 2022թվականի հունիսի 28-ին՝ ժամը 13:00-ին «ՀՀ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում

 Հասցե՝ Գեղարքունիքի մարզ գ. Արեգունի, 1-ին փ., տ. 1։

 

              

Տեղեկությունների համար դիմել՝

 

1. Մանուկյան Արման, հեռ. 098177133, էլ–փոստ  armanjan.1998@mail.ru

2. Մարտիրոսյան Մինաս, հեռ. 098615321, էլ–փոստ  areguni@schools.am

Հասցե` Գեղարքունիքի մարզ գ. Արեգունի, 1-ին փ., տ. 1։

Հեռ..` +(374)98177133