Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Շիրակի մարզի «Հովիտի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի հայտարարություն:

26.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի «Հովիտի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշում

ՀՀ Շիրակի մարզի «Ջրառատի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի, «Մուսայելյանի Ռաշիդ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի, «Հովիտի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Հովիտի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը
2. Բարձրագույն կրթությունը
3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր): Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) պատճենը
4. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
5. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
6. Աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 26.05.2022թ.-15.06.2022թ. ամեն օր ժամը 1000-ից մինչև 1500, բացի ոչ աշխատանքային օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ՀՀ կառավարության 2010 թվականի
մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի Հունիսի 29-ին, ժամը 1400-ին՝ ՀՀ Շիրակի մարզի « Հովիտի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ Շիրակի մարզի «Հովիտի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ (հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ․Հովիտ,1/59 Հովիտի միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդ) /հեռ.+(374) 98-00-04-34/ romhamayakyan@mail.ru

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գ․Հովիտ,1/59

Հեռ..` 093403985

Էլ. փոստ`