Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Լեհվազի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ»-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

26.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ՙԼեհվազի միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի համար 319-Ն որոշում

Մրցույթի հայտարարություն
«Լեհվազի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ»-ի
տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված` պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն`«Լեհվազի միջնակարգ դպրոց», «Վարդանիձորի միջնակարգ դպրոց» և «Լիճքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Լեհվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Լեհվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թվականի մայիսի 26-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հունիսի 29-ին՝ ժամը 13:00-ին, «Լեհվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն` ՀՀ Սյունիքի մարզ, գ. Լեհվազ, 1-ին փողոց, շենք 1։
Տեղեկությունների համար զանգահարել 094 09-04-91, 093 02-01-92 հեռախոսահամարներով, էլ. հասցե` lehvaz@schools.am:
Հայտատու ՝ ՀՀ Սյունիքի մարզի ՙԼեհվազի միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզի գ.Լեհվազ 1-ին փողոց, շենք 1

Հեռ..` 093-62-74-92

Էլ. փոստ`