Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի <<Արփենիի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ - ի տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

30.05.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Արփենիի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010թ:-ի մարտի 4-ի N319-Ն որոշմամբ հաստատված կարգի

Մրցույթի հայտարարություն


ՀՀ Շիրակի մարզի << Արփենիի միջնակարգ դպրոց >> ՊՈԱԿ-ի



ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզի ՙԱրփենիի միջնակարգ դպրոց ՚-ի
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Շիրակի մարզի ՙ Արփենիի միջնակարգ դպրոց ՚-ում

27.05.2022թ -ից մինչև 16.06.2022թ-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 15:00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022թվականի հունիսի 30-ին՝ ժամը 16:00-ին,
ՀՀ Շիրակի մարզի ՙ Արփենիի միջնակարգ դպրոց ՚ Հասցե՝ Աշոցք հանայնք , գ.Արփենի 7փ. 3շ:

Տեղեկությունների համար դիմել

Խորհրդի քարտուղար՝ Ներսիսյան Մհեր /հեռ/093406375, Աշոցք համյանք, Արփենի 7փ., 3շ էլ. natalia.manukyan@mail.ru

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Աշոցք համայնք գ.Արփենի 7փողոց 3շենք

Հեռ..` 093406375

Էլ. փոստ`