Մրցույթ «Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
20.06.2022
Մրցույթ «Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի համաձայն՝
«Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թվականի հունիսի 20-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ (չներառելով հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 31-ը ընկած ամառային արձակուրդի ժամանակահատվածը), ամեն օր՝ ժամը 9։00 –ից մինչև ժամը 15։00, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին,
«Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ում
Հասցե՝ ք․ Քաջարան, Աբովյան 12
Տեղեկությունների համար դիմել
խորհրդի նախագահ Մարի Հակոբյանին (հեռ. 093-99-02-34_ էլ.հասցե hakobyan-mary@mail.ru)
խորհրդի անդամ Լարիսա Ստեփանյանին (հեռ. 093-28-47-03_ էլ.հասցե kajaran2@schools.am)
Հասցե` ք․ Քաջարան, Աբովյան 12
Հեռ..` (285) 3-21-23
Հասցե` Աբովյան 12
Հեռ..` 094-00-28-11
Էլ. փոստ`