Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի /Ծածկագիր 3.1-20/ թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու մասին

20.06.2022

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020թվականի մարտի 26-ի N20-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետ

Գավառի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի
/Ծածկագիր 3.1-20/
Աշխատակազմի առաջատար մասնագետըիրականացնում է գործառույթներ Ծովազարդ համայնքում
ա) կատարում է վարչական ղեկավարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) ապահովում է բնակիչների կողմից ստացված դիմումների, բողոքների և տարաբնույթ փաստաթղթերի ընդունումը և աշխատանքներ է իրականացնում դրանց ընթացքի ուղղությամբ.
գ/ կազմակերպում է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկերի հաշվառման և հավաքագրման գործընթացը.
դ/ անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում, վարչական ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր.
ե/ հարկեր չվճարած անձանց մասին տեղեկատվություն է ներկայացնում վարչական ղեկավարին
զ/ օժանդակում է քաղաքացիների հետ կնքվող գյուղ. նշանակության հողերի վարձակալական պայմանագրերի կնքման աշխատանքներին
է/նախապատրաստում է սեփականության իրավունքի վկայականներում տեղ գտած անճշտությունների ուղղման հետ կապված համապատասխան փաստաթղթերը
է/ մասնակցում է համայնքի անասնագլխաքանակի հաշվառման աշխատանքներին
ը/ նախապատրաստում է քաղաքաշինության ոլորտի հասցեների տրամադրման որոշումների նախագծերը պատրաստում և վարչական ղեկավարի վավերացմանն է ներկայացնում համապատասխան տեղեկանքներ և փաստաթղթեր
թ/ մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների և նրանց կողմից բարձրացված տարաբնույթ քննարկումնեին
ժ/ իրականացնում է վարչական ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի կողմից տրված այլ հանձնարարականներ
ժա/իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված, օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ :
Աշխատակազմի առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է
ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին» «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հանրային ծառայության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի և բաժնի կանոնադրությունների ու իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
Մրցույթը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 22-ին ժամը 1100-ին Գավառի համայնքապետարանում
/ ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում /տրվում է հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը/
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու
համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները:
գ)հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը
դ)հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ
ե) Հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող
օտար լեզվին / լեզուներին/ տիրապետելու մասին
զ)օրենքի 12 հոդվածի ,ե/ կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք
ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասան տեղեկանք
է)մեկ լուսանկար 3X4 չափսի
ը) անձնագրի պատճենը
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 900-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Գավառի համայնքապետարանում /ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/ և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում /Գրիգոր Լուսավորչի 36/
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների
մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է` 2022թ. հուլիսի 07-ն է:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ
ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու
համար կարող են դիմել Գավառի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Գավառ,
Գրիգոր Լուսավորչի 12, հեռ. 2-76-69/ և ք. Գավառ, մարզպետարան:






Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Գր.Լուսավորչի 12

Հեռ..` +374 264 2 34 23

Էլ. փոստ`