Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի

24.06.2022

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
«Համայնքային ծառայության մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված «Համայն



1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ (Ծածկագիր՝ 3.1-1)
Առաջատար մասնագետը՝
1) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
2) սահմանված կարգով իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը, կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը և առաջարկություն ներկայացնում քարտուղարին
3) աջակցում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը.
4) մասնակցում է համայնքի տարածքում անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումների պետական և համայնքային ծրագրերի իրականացման աշխատանքներին.
5) անասնահամաճարակային իրավիճակից ելնելով առաջարկություն է ներկայացնում արոտավայրերի և ջրելատեղերի օգտագործման կամ դրանց սահմանափակումների վերաբերյալ.
6) մասնակցում է անասնաբուժական ծառայության աշխատանքներին, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման և վերացման աշխատանքների կազմակերպմանը.
7) աջակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքներին.
8) մասնակցում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման, ինչպես նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` կենդանիների անձնագրերի, կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարման աշխատանքներին: ԸԱԳ (ընտանիքների անապահովության գնահատման) համակարգում փաստագրվելու նպատակով քաղաքացիներին տրամադրում է անասնաբույժի տեղեկանք:»
9) մասնակցում է է համայնքի գյուղատնտեսական ռեսուրսների հաշվառման աշխատանքներին
10) մասնակցում է գյուղատնտեսական զարգացման ծրագրերի մշակմանը, աջակցում է գյուղատնտեսության ոլորտում պետական միջոցներով և այլ միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կազմակերպմանն ու իրականացմանը:
11) Բաժնի պետին տրամադրում է կատարված անասնահակահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվություն
12) մասնակցում է անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրի իրականացման աշխատանքներին.
13) անասնահամաճարակային իրավիճակից ելնելով` ըստ վարակման ռիսկի, սահմանազատում է արոտավայրերը և ջրելատեղերը` անհրաժեշտության դեպքում սահմանափակելով կամ արգելելով դրանց օգտագործումը.
14) մասնակցում է անասնաբուժական ծառայության աշխատանքներին.
15) մասնակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքարի աշխատանքներին.
16) մասնակցում է համայնքի տարածքում բուսասանիտարական հաշվառման աշխատանքներին,
17) մասնակցում է համայնքի տարածքում հայտարարված կարանտին գոտում կատարվող աշխատանքներին:
18) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
19) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Առաջատար մասնագետը՝
1) ունի առնվազն միջնակարգ կրթություն.
2) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Անասնաբուժության մասին» ‹‹Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, Աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3) ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ (Ծածկագիր՝ 3.1-2)

Առաջատար մասնագետը՝
1) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
2) աջակցում է համայնքի սեփականություն համարվող հողերի, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության կազմակերպման աշխատանքներին
3) մասնակցում է համայնքի հողերի օգտագործման սխեմաներն ու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կազման աշխատանքներին և ներկայացնում բաժնի պետին
4) մասնակցում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերի նախագծերի կազման աշխատանքներին, և ներկայացնում է բաժնի պետին
5) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան, սահմանված կարգով մասնակցում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրելու աշխատանքներին
6) բաժնի պետին հանձնարարությամբ մասնակցում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ իրակամացվող վերահսկողական աշխատանքներին.
7) սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է ապօրինի հողօգտագործումնեի կանխարգելման, կասեցման և վերացման աշխատանքներին.
8) մասնակցում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի բարելավման աշխատանքներին
9) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով մասնակցում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրելու գործընթացին
10) օրենքով սահմանված կարգով մասնակցում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի և համայնքի սահմանանիշերի պահպանության ապահովման աշխատանքներին:
11) մասնակցում է համայնքի սեփականություն հանդիսացող ոռոգման ցանցերի շահագործման, դրանց շինարարության և վերանորոգման աշխատանքներին.
12) Իր իրավասության շրջանակներում ունի հուղարկավորությունների կազմակերպմանն ու գերեզմանատների ու դիակիզարանների շահագործմանն ուղղված գործառույթներից բխող համապատասխան պարտականություններ :

Առաջատար մասնագետը՝
1) ունի առնվազն միջնակարգ կրթություն.
2) ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի Հայաստանի Հանրապետության Սահմանդրության , «Համայնքային ծառայության մասին» , «Տեղական ինքնակառավարման մասին» , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, «Հողի հարկի արտոնությունների մասին», «Քաղաքաշինության մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին», «Վարչատարածքային բաժանման մասին» « Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հա կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ին N 1910-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն,
3) ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:


3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի
Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման եվ հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ(Ծածկագիր՝ 3.1-3)
Առաջատար մասնագետը՝
1) մասնակցում է գույքահարկի բազային ճշտման, հավաքագրման, ձևակերպման աշխատանքներին, ինչպես նաև դրանց հաշվապահական հաշվառման վարումը,
2) իր գործունեության մասով սահմանված կարգով ներկայացնում է տարեկան և եռամսյակային հաշվետվություններ,
3) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ,միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
4) մասնակցում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ,
5) ունի այլ իրավական ակտերով նախատեսված սոցիալական երաշխիքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
6) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան գրությունների նախագծեր:
7) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական տուրքերի և վճարների հավաքումը (գանձումը) և սահմանված կարգին համապատասխան մուտքագրումը
8) հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց մասին ներկայացնում է տեղեկատվություն,
9) կրում է նյութական պատասխանատվություն հավաքագրված (գանձած) գումարների ժամանակին մուտքագրման և պահպանության համար, պատասխանատու է իր կողմից լրացվող հաշվապահական հաշվառման փաստաթղթերի (չեկեր, անդորագրեր, հայտեր) հաշվառման, լրացման, գրանցամատյանների վարման, համապատասխան գործավարության կազմակերպման համար:

Առաջատար մասնագետը՝
1) ունի առնվազն միջնակարգ կրթություն,
2) ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի Հայաստանի Հանրապետության Սահմանդրության ,
«Համայնքային ծառայության մասին» , «Տեղական ինքնակառավարման մասին» ,
«Տեղական տուրքերի և վճարների մասին» , «Գույքահարկի մասին» , Գնումների մասին», «Գանձապետական համակարգի մասին» , «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների , հաշվապահական հաշվառումը և ֆինանսակա հաշվետվությունները կարգավորող իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն ,ինչպես նաև տրամաբանելու , տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն,
3) տիրապետում է հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների
վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությանը,
4) ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:


4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի
Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ (Ծածկագիր՝ 3.1-4)

Առաջատար մասնագետը`
1) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
2) հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է քարտուղարին.
3) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
4) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
5) քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
6) աջակցում է համայնքի բյուջեի մուտքերի ապահովման աշխատանքներին,
7) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական տուրքերի և վճարների հավաքումը (գանձումը) և սահմանված կարգին համապատասխան մուտքագրումը
8) հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց մասին ներկայացնում է տեղեկատվություն,
9) կրում է նյութական պատասխանատվություն հավաքագրված (գանձած) գումարների ժամանակին մուտքագրման և պահպանության համար, պատասխանատու է իր կողմից լրացվող հաշվապահական հաշվառման փաստաթղթերի (չեկեր, անդորագրեր, հայտեր) հաշվառման, լրացման, գրանցամատյանների վարման, համապատասխան գործավարության կազմակերպման համար:

Առաջատար մասնագետը`
1) ունի առնվազն միջնակարգ կրթություն.
2)Ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և աշխատակազմի կանոնադրության իմացություն
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:


5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի
Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ (Ծածկագիր՝ 3.1-5)

Առաջատար մասնագետը`
1) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
2) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
3) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
4) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
5) իրականացնում է քաղաքացիների հերթագրում` բաժնի պետի մոտ ընդունելության համար.
6) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
7) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
8) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքապետարանի աշխատակազմի կողմից իրականացվող գնումների գործընթացին.
9) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է գնումների վերաբերյալ իրավական ակտերի մշակման աշխատանքներին.

Առաջատար մասնագետը`
1) ունի առնվազն միջնակարգ կրթություն,
2) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Գնումների մասին» օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.տիրապետում է հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությանը,
3) ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:


6.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի
աշխատակազմի առաջատար մասնագետ(Ծածկագիր՝ 3.1-6)

Առաջատար մասնագետը`
1) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
2) հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է քարտուղարին.
3) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
4) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
5) քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
6) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքներին
7) աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին
8) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմի գործավարության, Գործավարությունն իրականացվում է ՀԿՏՀ-ի միջոցով.
9) քարտուղարի հանձնարարությամբ վարում է համայնքի համացանցային կայքը
10) քարտուղարի հանձնարարությամբ համայնքի պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ տեղադրում է`
ա/ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր գործունեության վերաբերյալ հրապարակային տեղեկատվությունը.
բ/ համայնքի ղեկավարի և ավագանու ընդունած նորմատիվ իրավական ակտերը.
գ/ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, ծրագրի կատարողականը ու դրա վերաբերյալ հաշվետվությունները.
դ/ համայնքի գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի վերահսկողության արդյունքները.
ե/ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերի նախագծերը.
զ/ համայնքին վերաբերող օրենսդրական և ենթաօրենսդրական նախաձեռնությունների և նախագծերի, այդ թվում՝ համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին տեղեկատվությունը.
է/ համայնքում բնակիչների հետ հանդիպումների, հանրային լսումների և քննարկումների նյութերը, ընթացակարգը, անցկացման վայրը և ժամը.
ը/ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների վերաբերյալ անցկացված հանրային լսումների և քննարկումների արդյունքները.
թ/ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության, համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության, համայնքում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման և այլ կարգեր.
ժ/ համայնքային խնդիրների վերաբերյալ համապատասխան քաղաքացիական նախաձեռնության մասին տեղեկացումը.
ի/ համայնքի ավագանու սահմանած այլ տեղեկատվություն:
11) իրականացնում է պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառներում համայնքային համապատասխան պլանների մշակման և դրանց կատարումն ապահովող աշխատանքները,
12) ապահովում է պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառներում համայնքային ենթակայության կազմակերպությունների համապատասխան պլանների, պլան-ժամանակացույցերի կազմման, ինչպես նաև իրականացնում է դրանց կատարման նկատմամբ հսկողության աշխատանքները,
13) իրականացնում է պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառներում ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված այլ աշխատանքներ:

Առաջատար մասնագետը`
1) ունի առնվազն միջնակարգ կրթություն.
2) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղեկատվական ազատության մասին», «Իրավական ակտերի մասին», Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:



7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի
աշխատակազմի առաջատար մասնագետ(Ծածկագիր՝ 3.1-7)

Առաջատար մասնագետը`
1) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
2) հետևում է քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է քարտուղարին.
3) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
4) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
5) քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
6) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքներին.
7) աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
8) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
9) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի հնգամյա և տարեկան զարգացման ծրագրի, տնտեսական զարգացման պլանի կազմման աշխատանքներին.
10) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է տնտեսական զարգացման ընդհանուր տեսլականի և նպատակների ձևակերպման, ինչպես նաև գործողությունների ու նախագծերի սահմանման աշխատանքներին.
11) քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է սոցիալական, տնտեսական, ժողովրդագրական և համայնքային տվյալների հավաքագրման և մշակման աշխատանքներին.
12) համայնքի տնտեսական զարգացման ընդհանուր տեսլականի և նպատակների ձևակերպում.
13) համայնքի հնգամյա զարգացման ծրագրից բխող տեղական տնտեսական զարգացման պլանի և տարեկան աշխատանքային պլանի նախագծերի կազմում, ինչպես նաև այդ ծրագրի իրականացման նկատմամբ մշտադիտարկում՝ համագործակցելով համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների և համապատասխան պետական մարմինների հետ.
14) գործողությունների պլանի մշակում և իրականացում՝ առկա բյուջեի և համայնքապետարանի կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակներում.
15) համայնքի տնտեսական զարգացմանը և կայուն աշխատատեղերի ստեղծմանն աջակցություն.
16) տեղական տնտեսական զարգացման պլանի համապատասխանեցում առկա այլ փաստաթղթերի, ներառյալ՝ մշակված ռազմավարությունների, ծրագրերի և մասնավոր հատվածի պլանների հետ.
17) համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, տնտեսական զարգացման նպատակ հետապնդող պետական այլ հաստատությունների, տեղական ձեռնարկությունների, պոտենցիալ ներդրողների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն.
18) համայնքի (բնակավայրերի) վարչական շտեմարանի վարում.
19) համայնքում գործարար միջավայրի զարգացմանն ուղղված գործողությունների նախաձեռնում.
20) համայնքի սուբվենցիոն ծրագրերի հայտերի կազմում, փաստաթղթերի նախապատրաստում և մասնակցություն ծրագրերի իրականացման աշխատանքներին.
21) դրամաշնորհային ծրագրերի մասնակցության պայմանագրերի կազմում և ներկայացում համայնքի ղեկավարի հաստատմանը.
22) տեղական գործարարության զարգացման կարիքների բացահայտում և աջակցություն արդյունավետ մարքեթինգային խրախուսման միջոցառումների իրականացմանը՝ ներդրումների ներգրավման նպատակով.
23) հյուրանոցային տնտեսությունների գույքագրում ու հյուրանոցային տնտեսությունների և այլ կազմակերպությունների հետ զբոսաշրջության բնագավառում համագործակցություն.
24) համայնքի բնակչության համար հանգստի վայրերի կազմակերպում և համայնքի տարածքում տուրիզմի զարգացում.
25) տարածաշրջանի տեսարժան վայրերի, պատմամշակութային կոթողների, հուշահամալիրների ուղեցույցների կազմում.
26) համայնքի տարածքում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման խթանում.
27) զբոսաշրջության զարգացմանը նպաստող միջոցառումների իրականացում:

Առաջատար մասնագետը`
1) ունի առնվազն միջնակարգ կրթություն.
2) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին», աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթներն անցկացնելու օրը, ժամը, վայրը

Օրը՝ 2022 թվականի հուլիսի 28-ին,
Ժամը՝ 11:00-ին
Վայրը՝ ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա գյուղի
միջնակարգ դպրոցի շենք
Փաստաթղթերը ներկայացնելու, պաշտոնի անձնագրերը, թեստավորման փուլի հարցաշարերը, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարան (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 26փողոց, շենք 19, հեռ. 024622592) կամ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՏԻ և ՀԾՀ բաժին (հասցեն՝ ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16, 1-ին հարկ, հեռ. 0312 4-90-00*147) Փաստաթղթերի ընդունումը՝ ամեն օր, ժամը 09:00 – 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների և փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը
2022 թվականի hուլիսի 13-ը
ներառյալ






Հասցե` ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԱՄԱՍԻԱ 26ՓՈՂՈՑ, 19ՇԵՆՔ

Հեռ..` 024622925

Վեբ կայք` www.amasia.am

Էլ. փոստ`