Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ

27.06.2022

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Իջևանի համայնքապետարան
,,Համայնքային ծառայության մասին,, ՀՀ օրենքի 14-րդ հոդված

ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ /ծածկագիր 2.1-1/, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ 2.1-2/, աշխատակազմի կրթության, մշակույթր, սպորտի, երիտասարդության , սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետ /ծածկագիր 2.1-3/, աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ /ծածկագիր 2.1-4/, աշխատակազմի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրասպորտի բաժնի պետ /ծածկագիր 2.1-5/, աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ /ծածկագիր 2.1-6/, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի տեղակալ /ծածկագիր 2.2-1/, աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-1/, աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-2/, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-3/, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-4/, աշխատակազմի կրթության, մշակույթր, սպորտի, երիտասարդության , սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2.3-5/, աշխատակազմի կրթության, մշակույթր, սպորտի, երիտասարդության , սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2.3-6/, աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-7/, աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-8/, աշխատակազմի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրասպորտի բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-9/, աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ /ծածագիր 2․3-10/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-11/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-12/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-13/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-14/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-15/
1. Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ /ծածկագիր 2.1-1/
● կազմակերպում է համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծի և հողերի օգտագործման սխեմայի կազմումը և համայնքի ղեկավարին է ներկայացնում այն: Համայնքի գլխավոր քաղաքաշինական հատակագծին համապատասխան կազմում և համայնքի ղեկավարի հաստատման է ներկայացնում համայնքի առանձին հատվածների և քաղաքաշինական համալիրների մանրամասն հատակագծման նախագծերը, իրականացնում կառուցապատման աշխատանքները: Կազմակերպում է բնակավայրի քաղաքաշինական կանոնադրության մշակումը և ներկայացնում համայնքի ղեկավարին: Աջակցում է անշարժ գույքի կադաստրի վարմանը: Համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է համայնքի տարածքում գտնվող հողերի հատկացման, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու հետ կապված հարցերը: Սահմանված կարգով կազմակերպում է բնակարանային և սոցիալական նշանակության, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող այլ օբյեկտների կառուցման և հիմնական նորոգման աշխատանքները, տալիս է այդ շինությունների նախագծման ճարտարապետահատակագծային առաջադրանքները, կազմակերպում նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմումը: Առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին համայնքի փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները անվանելու և վերանվանելու մասին: Առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին տների, շենքերի և այլ շինությունների համարակալման մասին: Եզրակացություն է տալիս համայնքի տարածքում իրականացվելիք շինարարության կամ առկա շենքերի կամ այլ շինարարությունների քանդման թույլատրության տալու մասին: Տեխնիկական վերահսկողություն է իրականացնում համայնքի կողմից կազմակերպվող շինարարության որակի նկատմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է համայնքի տարածքում ավարտված շինարարության շահագործման ընդունմանը, առաջարկություններ է ներկայացնում համայնքի զարգացման տարեկան և քառամյա ծրագրերի վերաբերյալ, նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, կազմակերպում է վճարովի հասարակական աշխատանքներ, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ: Ապահովում է համայնքի սեփականություն համարվող հողերում բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների իրականացումը։ Իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները համայնքում։Իր լիազորությունների սահմաննում համաձայնեցնում է բնապահպանության ոլորտին վերաբերվող նախագծեր, ծրագրեր և այլ փաստաթղթեր։ Համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող ոչ պետական կազմակերպությունների հետ։
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ 2.1-2/
● Օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համայնքի ղեկավարի կարգադրությունների և պետական կառավարման իրավասու մարմինների մեթոդական ցուցումների հիման վրա կազմում և համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքի բյուջեի, համայնքի բյուջեում փոփոխությունների կատարելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծերը, տալիս դրանց ֆինանսատնտեսական հիմնավորումները: Առաջարկություններ է ներկայացնում համայնքում տեղական տուրքեր և վճարներ սահմանելու մասին, տալիս դրանց ֆինանսատնտեսական հիմնավորումները: Իր իրավասության շրջանակներում կազմակերպում և ապահովում է համայնքի բյուջեի կատարումը, կազմակերպում է համայնքի բյուջեի կատարաման հաշվառում, վարում է՝ բյուջեում կատարված փոփոխությունների հաշվառում, բյուջեի կատարումը չապահովելու դեպքում համապատասխան առաջարկություններ է ներկայացնումհամայնքի ղեկավարին, կազմում և սահմանված կարգով ներկայացնում է հաշվետվություններ համայնքի բյուջեի կատարման մասին: Միջոցառումներ է իրականացնում բյուջետային միջոցների խնայողաբար ծախսման և դրանց նպատակային օգտագործման ուղղությամբ: Վերահսկողություն է իրականացնում սուբվենցիաների նպատակային օգտագործման նկատմամբ: Վերահսկողություն է իրականացնում աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաստատման համար օրենքով սահմանված կարգի պահպանման նկատմամբ: Եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին՝ վերջինիս կողմից ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերի նախագծերի ֆինանսական հիմանավորվածության վերաբերյալ: Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է վճարների և դրանց գանձումների վերաբերյալ գանգատներն ու դիմումները, համապատասխան առաջարկություններ ներկայացնում նրան։ Իրականացնում է գույքահարկի, հողի հարկի բազաների վարման, համայնքի գույքի հաշվառման, աշխատանքները: Օրենքով սահմանված կարգով իրականացնում է հողի հարկի, գույքահարկի, վարձավճարների, տեղական տուրքերի և վճարների գանձումը: Կատարում է համայնքային և ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքների ընդհանուր թվաքանակի և աշխատավարձի ֆոնդի ցուցանիշների համեմատական վերլուծություն: Իրականացնում է բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների սահմանում և ՀՈԱԿ-ների պահպանման ծախսերի նախահաշիվների հաստատում: Աշխատակազմի հաստիքացուցակը համայնքի ավագանու կողմից հաստատվելուց հետո սահմանված ժամկետում ներկայացնում է համայնքի ղեկավարի հաստատմանը: Սահմանված կարգով ներկայացնում է հաշվետվություններ համայնքի բյուջեի կազմման և կատարման մասին:
3. Աշխատակազմի կրթության, մշակույթր, սպորտի, երիտասարդության , սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետ /ծածկագիր 2.1-3/
●Կազմակերպում է համայնքային ենթակայության մասնագիտացված դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեությունը, նրանց ուսումնանյութական բազայի ստեղծումը պահպանումն ու նորոգումը: Իրականացնում է իր ենթակայության ուսումնական հաստատություններում կրթության և դաստիարակության կազմակերպումը: Խնամակալության, հոգաբարձության և անչափահասների հարցերով հանձնաժողովի հետ համատեղ զբաղվում է անչափահասների իրավունքների պաշտպանության հարցերով: Վերահսկում է համայնքային ենթակայության մասնագիտացված դպրոցներում, մանկապարտեզներում, կրթական այլ ձեռնարկություններում ու կազմակերպություններում երեխաների և պատանիների առողջության պահպանման համար համապատասխան պայմանների ստեղծման և անհրաժեշտ միջոցառումների իրականացման գործը: Իրականացնում է համայնքի ենթակայության մշակութային ձեռնարկությունների գործունեության ղեկավարումը: Միջոցներ է ձեռնարկում գրադարանային գործը բարելավվելու ուղղությամբ: Մասնակցում է ՀՀ տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումների կազմակերպմանը: Կազմակերպում է համայնքային նշանակության կրթական, մշակութային և այլ միջոցառումներ: Աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը: Աջակցում է ազգային արհեստների, ժողովրդավարական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը: Համայնքի ղեկավարին ներկայացնում է համայնքային ենթակայության երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների, մանկապարտեզների և կրթամշակութային այլ հիմնարկ-կազմակերպությունների գործունեության վիճակի վերաբերյալ տեղեկատվություն, նախապատրաստում Է այդ հիմնարկ–կազմակերպություններում գործունեության իրականացման, կազմակերպման, բարելավման վերաբերյալ առաջարկություններ, դրանց աշխատակիցներին տրամադրում Է մեթոդական օգնություն և օժանդակում սեմինարների կազմակերպմանը: Սահմանված կարգով նախապատրաստում և ներկայացնում է համայնքի ավագանու որոշումների, համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների, աշխատակագմի քարտուղարի հրամանների, ոլորտին վերաբերող ծրագրային փաստաթղթերի, պետական մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց գրությունների նախագծեր, կազմում է համայնքի զարգացման ծրագրի համապատասխւսն ոլորտի նախագիծը և մասնակցում է համայնքային սեփականության գույքագրման աշխատանքներին: Կատարում է համայնքային ենթակայության մարզական կազմակերպությունների գործունեության կազմակերպումն ու կառավարուման համար անհրաժեշտ աշխատանքներ: Մշակում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանն ուղղված ծրագրեր և մասնակցում դրանց իրագործմանը: Ուսումնասիրում է համայնքի բնակչության պահանջմունքները և կատարում սպորտային հրապարակների ու մարզական այլ կառույցների շինարարության և հանգստի գոտիների ստեղծման առաջարկություններ: Կատարում է ոլորտում իրականացվող աշխատանների նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ աշխատանքներ: Աջակցում է համայնքում սոցիալական ապահովության պետական ծրագրերի իրականացմանը։ Հաշվում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության տարբեր խմբերին, համակարգում է այդ ոլորտի զարգացման ծրագրերը: Աջակցում է սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպություններին: Ուսումնասիրում և համայնքի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ համայնքում բժշկական օգնության որակի բարելավման ուղղությամբ։ Վերահսկում է առողջապահական ընկերությունների կողմից բնակչության անվճար բժշկական օգնության իրականացումը։ Օրենքով սահմանված դեպքերում և կարգով աջակցում է հիգիենիկ և կարանտինային միջոցառումների իրականացմանը: Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
4. աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ /ծածկագիր 2.1-4/
● Մշակում և համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքի զարգացման միամյա և երկարաժամկետ զարգացման ծրագրերի նախագծերը։ՈՒսումնասիրում է միջազգային առաջատար փորձը, այդ թվում գործընկեր քաղաքների հաջողված նախագծերը՝ կիրառելով համայնքի տնտեսության բարելավմանն ուղղված առաջարկեների մշակման և իրականացման ընթացքում: Առաջարկներ է ներկայացնում համայնքի զարգացման և ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով օրենքով սահմանված կարգով, փոխառու միջոցներ և դրամաշնորհներ ներգրավվելու վերաբերյալ։ Առաջարկներ է ներկայացնում համայնքի գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ։ Համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, առաջարկներ է ներկայացնում զբոսաշրջության ոլորտի քաղաքականության մշակման պետական մարմինների հետ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ։Համագործակցում է համայնքի վարչական տարածքում գործող ոչ պետական մշակութային, զբոսաշրջության ընկերությունների, հասարակական կազմակերպությունների հետ։ Առաջարկություններ է ներկայացնում հանգստի գորտիների ստեղծման, պահպանման ու շահագործման վերաբերյալ։ Կատարում է առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում հսկողության իրականացման համար անհրաժեշտ աշխատանքներ: Կատարում է ՀՀ կառավարության սահմանած կարգով ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման, համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու, համայնքի տարածքում առեւտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու, համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, համայնքի տարածքում օրենքին համապատասխան՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառքի, համայնքի տարածքում մարդատար և երթուղային տաքսիների ծառայություն իրականացնելու թույլտվությունների տրամադրման համար անհրաժեշտ աշխատանքներ: Նախապատրաստում և ներկայացնում է առաջարկություններ` ՀՀ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման տարեկան ծրագրում համայնքի մասնակցության մասին: Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի սահմանման նպատակով կատարում է ուսումնասիրություններ և ներկայացնում առաջարկություններ: Կատարում են տեղական տուրքեր վճարողների հաշվառման աշխատանքներ: Կատարում է ոլորտում իրականացվող աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ աշխատանքներ: Սահմանված կարգով նախապատրաստում և ներկայացնում է համայնքի ավագանու որոշումների, համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների, աշխատակազմի քարտուղարի հրամանների, ոլորտին վերաբերող ծրագրային փաստաթղթերի, պետական մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց գրությունների նախագծեր, կազմում են համայնքի զարգացման ծրագրի համապատասխան ոլորտի նախագիծը: Կատարում է ներքին գործավարության փաստաթղթերի շրջանառության և պահպանման աշխատանքներ: Կատարում է համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի հանձնարարականները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ աշխատանքներ։Վերահսկողություն է իրականացնում արտաքին ձևավորման և գովազդի ոլորտում օրենսդրությամբ սահմանված պահանջների ապահովման համար։ ՈՒսումնասիրում և վերլուծում է համայնքում արտաքին գովազդի ոլորտում տիրող իրավիճակը, առաջարկություններ ներկայացնում համայնքի ղեկավարին հրատապ լուծում պահանջող հարցերի մասին։Համայնքի տնտեսական զարգացման ընդհանուր տեսլականի և նպատակների ձևակերպում: Կազմում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրից բխող տեղական տնտեսական զարգացման պլանի և տարեկան աշխատանքային պլանի նախագծեր, ինչպես նաև այդ ծրագրի իրականացման նկատմամբ մշտադիտարկում՝ համագործակցելով համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների և համապատասխան պետական մարմինների հետ: Մշակում և իրականացնում է գործողությունների պլան ՝ առկա բյուջեի և համայնքապետարանի կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակներում: Համայնքի տնտեսական զարգացմանը և կայուն աշխատատեղերի ստեղծմանն աջակցություն: Տեղական տնտեսական զարգացման պլանի համապատասխանեցում է կատարում առկա այլ փաստաթղթերի, ներառյալ՝ մշակված ռազմավարությունների, ծրագրերի և մասնավոր հատվածի պլանների հետ: Համագործակցում է համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, տնտեսական զարգացման նպատակ հետապնդող պետական այլ հաստատությունների, տեղական ձեռնարկությունների, պոտենցիալ ներդրողների և հասարակական կազմակերպությունների հետ: Վարում է համայնքի (բնակավայրերի) վարչական շտեմարանը:Համայնքում գործարար միջավայրի զարգացմանն ուղղված գործողությունների նախաձեռնում: Կազմում է համայնքի սուբվենցիոն ծրագրերի հայտերը, փաստաթղթերը նախապատրաստում և մասնակցում է ծրագրերի իրականացման աշխատանքներին: Կազմում է դրամաշնորհային ծրագրերի մասնակցության պայմանագրերը և ներկայացում համայնքի ղեկավարի հաստատմանը: Իրականացնում է տեղական գործարարության զարգացման կարիքների բացահայտում և աջակցություն արդյունավետ մարքեթինգային խրախուսման միջոցառումները ՝ ներդրումների ներգրավման նպատակով: Իրականացնում է հյուրանոցային տնտեսությունների գույքագրում ու հյուրանոցային տնտեսությունների և այլ կազմակերպությունների հետ զբոսաշրջության բնագավառում համագործակցություն:Իրականացնում է համայնքի բնակչության համար հանգստի վայրերի կազմակերպում և համայնքի տարածքում տուրիզմի զարգացում: Կազմում է տարածաշրջանի տեսարժան վայրերի, պատմամշակութային կոթողների, հուշահամալիրների ուղեցույցները: Համայնքի տարածքում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման խթանում: Զբոսաշրջության զարգացմանը նպաստող միջոցառումների իրականացում։ Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
5. աշխատակազմի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրասպորտի բաժնի պետ /ծածկագիր 2.1-5/
● Կազմակերպում է համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է ,,Աղբահանության և սանիտարական մաքրման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ աշխատանքներ: Կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը: Կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է համայնքի սեփականությունը համարվող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և այլ շինությունների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց վերանորոգումը: Կազմակերպում և կառավարում է համայնքի սեփականությունը համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման և ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործումը: Կազմակերպում է համայնքային գերեզմանատների գործունեությունը և դրանց պահպանման աշխատանքները, իրականացնում է ,Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ:Կազմակերպում է այն բազմաբնակարան շենքերի պահպանումը, որոնք չեն կառավարվում համատիրությունների կամ օրենքով սահմանված բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից: Վերահսկողություն է իրականացնում համայնքում գործող համատիրությունների օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացման վրա, ներկայացնում առաջարկություններ համատիրությունների աշխատանքի բարելավման, բնակչությանը մատուցվող ծառայությունների բարելավման վերաբերյալ։ Կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը և շահագործումը: Իր իրավասության սահմաններում կազմակերպում է ճանապարհային անվտանգ երթևեկությունը համայնքային նշանակության ճանապարհների վրա, կազմակերպում և կառավարում է համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքը: Իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում համայնքի ղեկավարին և քարտուղարին: Համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է ,Տեղական ինքնակառավարման մասինե և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված կոմունալ տնտեսության և տրանսպորտի բնագավառի այլ լիազորություններ:
6. Աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ /ծածկագիր 2.1-6/
● Գործառույթների կազմակերպման ու իրականացման նպատակով կազմում է համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների նախագծեր: Ապահովում է իր գործառույթներին ուղղված համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների կատարումն ու կատարման հսկողությունը: տպագրում, հաշվառում և առաքում է ըստ կատարողների քաղաքապետի որոշումները և կարգադրությունները: Պահպանում է որոշումներն ու կարգադրությունները: Հսկողություն է իրականացնում համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում, համայնքային ենթակայության կազմակերպություններում գործավարության կազմակերպման և գործավարական միասնական համակարգի իրականացման ուղղությամբ: Ապահովում է համայնքապետարանի գործավարության կարգով քարտուղարությանը վերապահված պահանջների կատարումը: Ղեկավարության հանձնարարությամբ պատրաստում է լրացուցիչ պարզաբանումներ չպահանջող դիմումների պատասխանները: Վարում է քաղաքապետարանի արխիվը (փաստաթղթերի համալրում, հաշվառում, պահպանության ապահովում և օգտագործում):
7. աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի տեղակալ /ծածկագիր 2.2-1/
● իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին: Անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: Ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը: Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի տարեկան աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին: Իրականացնում է գնումների գործընթացքը, իր իրավասության շրջանակում մասնակցում է բյուջեի եկամուտների եռամսյակային համամասնությունների կազմմանը: Ապահովում է եկամուտների հավաքագրման բազաները էլեկտրոնային (կայքի միջոցով) կամ թղթային տարբերակներով տրամադրումը բնակավայրերի վարչական ղեկավարներին և մասնագետներին: Պատասխանատու է համայնքապետարանի՝ գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար: Եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում համայնքապետարանի կատարած փաստաթղթերի վերաբերյալ: Իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները: Կազմում և համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը: Կազմակերպում է գնահատող հանձնաժողովի աշխատանքները: Ստանում և հաշվառում է հայտերը: Կազմում և հանձնաժողովին է ներկայացնում վերջինիս հաստատմանը ենթակա փաստաթղթերի նախագծերը: Տրամադրում է հրավեր:Համապատասխան փաստաթղթեր կազմելով ՝ գրառում և սղագրում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները և ապահովում հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը: Պատասխանատվություն է կրում հանձնաժողովի գործունեության ՝ գնումների մասին: Անհրաժեշտության դեպքում տրամադրում է տեղեկանք համայնքային բյուջեի հանդեպ ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտավորությունների վերաբերյալ, կատարելով գրանցում այդ նպատակով բաժնում վարվող մատյանում: Կազմակերպում է համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն համարվող գույքի վարձավճարների մուտքերի գանձումը և մուտքագրում է տեղեկատվական բազա: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկում է բյուջե ժամանակին չմուտքագրված գումարների տույժերը և տուգանքները:Կատարում է համայնքի ղեկավարի և վարչական հանձնաժողովների կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների վարման, տուգանքների նշանակման համար անհրաժեշտ աշխատանքներ: Կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ:
8. աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-1/



● իրականացնում է համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության իրավական ապահովումը:Եզրակացություն է տալիս համայնքի ղեկավար կողմից կնքվող պայմանագրերի օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ: Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ, համայնքի ղեկավարի անունից ներկայացնում է համայնքի շահերը այլ անձանց հետ փոխհարաբերություններում և դատարանում:աջակցում է համայնքի բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը: Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է համայնքի բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ գանգատներն ու դիմումները, համապատասխան առաջարկություններ ներկայացնում նրան: Առաջարկություններ է ներկայացնում համայնքի զարգացման տարեկան և քառամյա ծրագրերի վերաբերյալ: Համայնքի քաղաքաշինական գլխավոր հատակագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է համայնքի տարածքում գտնվող հողերի հատկացման, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու հետ կապված հարցերը:
9. աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-2/
● առաջարկություններ է ներկայացնում համայնքի զարգացման տարեկան և քառամյա ծրագրերի վերաբերյալ:Ապահովում է համայնքի սեփականություն համարվող հողերում բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքների իրականացումը: Իրականացնում է բնապահպանական պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները համայնքում: Իր լիազորությունների սահմաննում համաձայնեցնում է բնապահպանության ոլորտին վերաբերվող նախագծեր, ծրագրեր և այլ փաստաթղթեր։ Համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող ոչ պետական կազմակերպությունների հետ։ Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:
10. աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-3/, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական , եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-4/
● կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով: Ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը: Բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում է և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: Իրականացնում է քաղաքացինների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին:Ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը: Օրենքով սահմանված կարգով իրականացնում է հողի հարկի, գույքահարկի, վարձավճարների, տեղական տուրքերի և վճարների գանձումը: Իրականացնում է գույքահարկի, հողի հարկի բազաների վարման, համայնքի գույքի հաշվառման, աշխատանքներ։
11. աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2.3-5/, աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2.3-6/, կրթության, մշակույթր, սպորտի, երիտասարդության սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2.3-6/, աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-7/, աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-8/, աշխատակազմի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրասպորտի բաժնի գլխավոր մասնագետ /ծածկագիր 2․3-9/, աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ /ծածագիր 2․3-10/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-11/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-12/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-13/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-14/, աշխատակազմի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2․3-15/
● կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով: ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը: Բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում է և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:Իրականացնում է քաղաքացինների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին:Ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:

1, 2,3,4,5,6,7,8,9,10 և 11 կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է ՝
● բարձրագույն կրթություն
● ,,Համայնքային ծառայության մասին,, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ,, Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, ինչպես նաև ՀՀ- ում գործող օրենքների անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
● համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
● ռուսաց լեզվի իմացություն
Մրցույթին մասնակցելու համար իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք / այսուհետ՝ քաղաքացիներ/:
Դիմող քաղաքացիները աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
● դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/
●հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. փետրվարի 15–ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
●հայտարարություն այն մասին, որը ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
●տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացնող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, դիպլոմների/վկայականների/, պատճեները՝ բնօրինակների հետ միասին:
●արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորոկոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք
● մեկ լուսանկար՝ 3x4 չափսի
●անձնագրի պատճենը
Մրցույթը կանցկացվի 2022թ. հուլիսի 29-ին , ժամը 10:00 –ին , Իջևանի ,,Վերնատուն,, ՓԲԸ –ի շենքում / նիստերի դահլիճում/:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձնագիր:
Քաղաքացին մրցույթին ներկայանում է անձնագրի, կրթությունը հաստատող փաստաթղթի /դիպլոմի/ , աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 09:00- ից մինչև 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից՝ Իջևանի համայնքապետարան/ հասցե՝ Երևանյան 6, հեռախոս՝ 026342138/ և ՀՀ Տավուշի մարզպետարան /հասցե՝ ք. Իջևան Սահմանադրության 1, հեռախոս՝ 026341697/: Դիմումների ընդունման վերջին ժամկետը հուլիսի 14- ին -ը, ժամը 18:00 –ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Իջևանի համայնքապետարանի աշխատակազմ:

Հասցե` ք․ Իջևան, Երևանյան 6

Հեռ..` 0263-4-21-38

Էլ. փոստ`