Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ գյուղի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

29.06.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` «ՀՀ Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ գյուղի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ
ՀՀ կառավարության 2010թ.-ի մարտի4-ի N319-Ն որոշմամբ հաստատված <<Պետական հանրակրթության ուսումնական հաստատությանտնօրենիընտրության/նշանակման/մասին>> կարգի 6-րդ կետ

 

Հայտարարություն

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ  գյուղի Վ. Բարեղամյանի անվան  հիմնական  դպրոց» ՊՈԱԿ-ի  տնօրենի  թափուր պաշտոնը  զբաղեցնելու  համար:

 ՀՀ կառավարության 2021 թվականի փերտվարի 11-ի N 161-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ  գյուղի Վ. Բարեղամյանի անվան  հիմնական  դպրոց»» ՊՈԱԿ-ի կառավարման միացյալ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ տնօրենի թափուր տեղի համար:

1. Տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) Հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

5) Ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են  «ՀՀ Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ  գյուղի Վ.Բարեղամյանի անվան  հիմնական  դպրոց» ՊՈԱԿ-ում  2022 թ. հունիսի 29-ից  մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00 -ից մինչև ժամը 15:00 -ը, բացի հանգստյան, ոչ աշխատանքային  օրերից և արձակուրդում գտնվելու ժամանակահատ-վածում (09.07.22 թ. - 31.08.22 թ.):

Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ  գյուղի Վ. Բարեղամյանի անվան  հիմնական  դպրոց» ՊՈԱԿ-ում:

Հասցեն` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Լեռնահովիտ

Տեղեկությունների համար դիմել՝  Հեռ..` 094868907

 

:

 

 

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Լեռնահովիտ

Հեռ..` 094868907