Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթի հայտարարություն ՀՀ Շիրակի մարզի <<Մեղրաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

30.06.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ՀՀ Շիրակի մարզի <<Մեղրաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի, <<Բյուրակնի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի, <<Ողջիի Ղարիբ Առուստամյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի միացյալ կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ N 3019-Նորոշում

Մրցույթի հայտարարություն
Շիրակի մարզի <<Մեղրաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի
տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի պահանջների համաձայն՝ Շիրակի մարզի <<Մեղրաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի, <<Բյուրակնի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի, <<Ողջիի Ղարիբ Առուստամյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի միացյալ կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը
2) Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը /հավաստագիր/
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտի պատճենը
3) Հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4) Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով
5) Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Շիրակի մարզի <<Մեղրաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում 2022 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 8-ը ներառյալ /չներառելով ամառային արձակուրդների ժամանակաշրջանը՝ 09. 07 – 31.08 2022թ./ և սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10: 00-ից մինչև ժամը 15:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14:00-ին, Շիրակի մարզի<<Մեղրաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում, Ամասիա համայնք գյուղ Մեղրաշատ փողոց 1, փակուղի 2, օբյեկտ 2:
Տեղեկությունների համար զանգահարել 094-53-92-41 հեռախոսահամարին կամ գրել էլեկտրոնային փոստին meghrashatgm@mail.ru
Հասցե՝ Ամասիա համայնք գյուղ Մեղրաշատ փողոց 1, փակուղի 2, օբյեկտ 2
Հեռ. ՝094-53-92-41
Էլ.փոստ՝ meghrashatgm@mail.ru

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ Ամասիա համայնք գ. Մեղրաշատ փ.1,փակ.2,օբ.2

Հեռ..` 077 01 82 89

Էլ. փոստ`