Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Համայնքապետարանի աշխատակազմի համայնքային պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու մասին

01.07.2022

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարան
Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենք 14 հոդված 2-րդ կետ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Վեդի համայնք 30-ը հունիսի 2022թ.

ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՏՈՒՐԻԶՄԻ, ԱՌԵՎՏՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՈՎԱԶԴԻ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ /ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ/ (ծածկագիր 2.3-11) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար


Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները՝

1) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
2) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
3) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
4) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
5) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
6) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
7) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է աշխատանքներ համայնքի սպորտի և առողջապահության բնագավառի կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ.
8) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում արտադպրոցական կազմակերպությունների տարեկան ծրագրերի պլանը և վերահսկում աշխատանքների իրականացման գործընթացը.
9) իրականացնում է նաև տնտեսական զարգացման պատասխանատուի հետյալ գործառույթները.
ա/ համայնքի տնտեսական զարգացման ընդհանուր տեսլականի և նպատակների ձևակերպում.
բ/ համայնքի հնգամյա զարգացման ծրագրից բխող տեղական տնտեսական զարգացման պլանի և տարեկան աշխատանքային պլանի նախագծերի կազմում, ինչպես նաև այդ ծրագրի իրականացման նկատմամբ մշտադիտարկում՝ համագործակցելով համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների և համապատասխան պետական մարմինների հետ.
գ/ գործողությունների պլանի մշակում և իրականացում՝ առկա բյուջեի և համայնքապետարանի կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակներում.
դ/ համայնքի տնտեսական զարգացմանը և կայուն աշխատատեղերի ստեղծմանն աջակցություն.
ե/ տեղական տնտեսական զարգացման պլանի համապատասխանեցում առկա այլ փաստաթղթերի, ներառյալ՝ մշակված ռազմավարությունների, ծրագրերի և մասնավոր հատվածի պլանների հետ.
զ/ համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, տնտեսական զարգացման նպատակ հետապնդող պետական այլ հաստատությունների, տեղական ձեռնարկությունների, պոտենցիալ ներդրողների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն.
է/ համայնքի (բնակավայրերի) վարչական շտեմարանի վարում․
ը/ համայնքում գործարար միջավայրի զարգացմանն ուղղված գործողությունների նախաձեռնում.
թ/ համայնքի սուբվենցիոն ծրագրերի հայտերի կազմում, փաստաթղթերի նախապատրաստում և մասնակցություն ծրագրերի իրականացման աշխատանքներին.
ժ/ դրամաշնորհային ծրագրերի մասնակցության պայմանագրերի կազմում և ներկայացում համայնքի ղեկավարի հաստատմանը.
ի/ տեղական գործարարության զարգացման կարիքների բացահայտում և աջակցություն արդյունավետ մարքեթինգային խրախուսման միջոցառումների իրականացմանը՝ ներդրումների ներգրավման նպատակով.
լ/ հյուրանոցային տնտեսությունների գույքագրում ու հյուրանոցային տնտեսությունների և այլ կազմակերպությունների հետ զբոսաշրջության բնագավառում համագործակցություն.
խ/ համայնքի բնակչության համար հանգստի վայրերի կազմակերպում և համայնքի տարածքում տուրիզմի զարգացում.
ծ/ տարածաշրջանի տեսարժան վայրերի, պատմամշակութային կոթողների, հուշահամալիրների ուղեցույցների կազմում.
կ/ համայնքի տարածքում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման խթանում.
հ/ զբոսաշրջության զարգացմանը նպաստող միջոցառումների իրականացում։
10) կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ:


Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

բարձրագույն կրթություն, համայքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

- դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս).
-տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմների, վկայականների պատճենները` բնօրինակի հետ միասին.
-հայտարարություն այն մասին,որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
-հայտարարություն այն մասին,որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
- արական սեռի անձինք ներկայացնում են զին.գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը՝ բնօրինակի հետ միասին:


Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 1-ին, ժամը 11:00-ին, Վեդու համայնքապետարանում
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, նշված հասցեներից որևիցե մեկով՝

1. Վեդու համայնքապետարան
ք.Վեդի, Թումանյան 6
2-րդ հարկ, քարտուղարության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
հեռ.0234-2-33-32

2. Արարատի մարզպետարան
ք.Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60
5-րդ հարկ, ՏԻ և ՀԳՄ վարչություն,
հեռ.0235-2-34-65

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի հուլիսի 18-ը:

Հասցե` Արարատի մարզ ք Վեդի Թումանյան 6

Հեռ..` 2-33-32

Վեբ կայք` ` https://vedicity.am/

Էլ. փոստ`