Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ ՀՀ Արմավիր մարզի <<ք. Մեծամորի Ս. Գալստյանի անվան հ2 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

04.07.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի <<ք. Մեծամորի Ս. Գալստյանի անվան անվան հ2 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ կառավարության 04.03.2010թ N319-Ն որոշում

ՀՀ Արմավիրի մարզի «Ք. Մեծամորի Ս. Գալստյանի անվան հ2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը

5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թ. հուլիսի 6-ից մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, (բացառությամբ ամառային արձակուրդների ժամանակահատվածի՝ հուլիսի 9-ից օգոստոսի 31-ը ներառյալ) բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, ք. Մեծամորի Ս. Գալստյանի անվան հ2 ավագ դպրոցում, հեռ.՝ 093 51 14 87:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 14:00-ին, ք. Մեծամորի Ս. Գալստյանի անվան հ2 ավագ դպրոցում:

Հասցե` ք. Մեծամոր, 2/36

Հեռ..` 093511487

Էլ. փոստ`