Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ` ՀՀ Սյունիքի մարզի <<Կապանի Հունան Ավետիսյանի անվան հ.9 ավագ դպրոց >> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

06.07.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՙԿապանի Հ. Ավետիսյանի անվան հ.9 ավագ դպրոց՚ ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդ
ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 14-ի N319-Ն որոշում

Մրցույթ` ՀՀ Սյունիքի մարզի <<Կապանի Հունան Ավետիսյանի անվան հ.9 ավագ դպրոց >> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ Սյունիքի մարզի <<Կապանի Հունան Ավետիսյանի անվան հ.9 ավագ դպրոց>> ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար :
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. <<Հանրակրթության մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1. Դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը / բնօրինակի հետ /:
3. Հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը, / բնօրինակի հետ /:
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը, այդ թվում` էլեկտրոնային տարբերակով), որը խորհրդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում,ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին,
5. Ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2022թ. հուլիսի 6 - ից մինչև սեպտեմբերի 16 -ը ներառյալ ամեն օր` ժամը 10:00 ից մինչև ժամը 15:00 -ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, Կապանի Հունան Ավետիսյանի անվան հ.9 ավագ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2022թ. հոկտեմբերի 3 - ին` ժամը 16:00 - ին, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան հ.9 ավագ դպրոցում, հասցեն` ք.Կապան, Հունան Ավետիսյան14:
Տեղեկությունների համար զանգահարել` 077 73 54 01, 0285-5-26-46 հեռախոսահամարներով, էլ. հասցե` kapan9@schools.am

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան Հ. Ավետիսյան14

Հեռ..` 077735401

Էլ. փոստ`