Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մրցույթ ՀՀ Արմավիրիր մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետի /ծածկագիր 2.3-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

08.07.2022

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզ Արաքսի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մրցույթ ՀՀ Արմավիրիր մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետի /ծածկագիր 2.3-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
08.07.2022թ․
Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ

<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդված Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզ Արաքսի համայնքապետարան
ՀՀ Արմավիրիր մարզի Արաքս համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետի / ծածկագիր 2.3-1/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ / ծածկագիր 2.3-1/
1) բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է բաժնի պետին․
2) բաժնի գլխավոր մասնագետն իրեն ենթակա աշխատողներ չունի. 3) բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի այլ գլխավոր մասնագետը կամ բաժնի առաջատար մասնագետը` քարտուղարի հայեցողությամբ։
4) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
5) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
6)կազմում է համայնքի (բնակավայրերի վարչական տարածքների) սանիտարական մաքրման սխեմաների նախագծերը և դրանք ներկայացնում բաժնի պետին, ամփոփում է աղբահանության աշխատանքները.
7)իրականացնում է բնակարանային և այլ կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի, քաղաքաշինական գործունեության գործառույթներ, բացահայտում և տեղեկատվություն է ներկայացնում բաժնի պետին ապօրինի շինարարությունների վերաբերյալ, ինչպես նաև մասնակցում է ապօրինի շինարարությունների կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին.
8)իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող կառուցապատողներին տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինարարության /քանդման/ թույլտվությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրման համար նախապատրաստման աշխատանքներ․
9) իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում ավարտված շինարարության շահագործման փաստագրման աշխատանքները և արդյունքները ներկայացնում բաժնի պետին ․
10) իրականացնում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության անցկացման, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցման, օբյեկտների շինարարության որակի տեխնիկական և հեղինակային հսկողության վերաբերյալ աշխատանքներ․
11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին, համայնքի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող փաստաթղթերի նախապատրաստումը.
12) մշակում, կազմում և բաժնի պետին է ներկայացնում համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերի նախագծերը, որոնք կազմում են համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը․
13) կազմում և բաժնի պետին է ներկայացնում համայնքի հողերի օգտագործման սխեմաներն ու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը.
14) ուսումնասիրում և բաժնի պետին է ներկայացնում հողաշինարարական փաթեթների փաստաթղթերը, հատակագծերը և այլ տեղեկանքներ․ 15) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
16) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
17) ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
18) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ
Բաժնի գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ.
բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Հանրային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, <<Քաղաքաշինության մասին>>, <<Անձնական տվյալների պաշտպանության մասին>>, <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>>, <<Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին>>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, <<Հողային>> և <<Քաղաքացիական>> օրենսգրքերի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն։.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը. դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. ե) տիրապետում է առնվազն մեկ օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի։
Դիմող ՀՀ քաղաքացիները աշխատակազմ կամ Արմավիրի մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Մրցույթին մասնակցել ցանկացող՝ համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը (բնօրինակների հետ միասին)՝
1) գրավոր դիմում (ձևը լրացվում է տեղում).
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի /դիպլոմի/ և աշխատանքային գրքույկի պատճենները.
3) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականների պատճենները կամ համապատասխան տեղեկանք.

4) հայտարարություններ (լրացվում են տեղում).
5) 1 լուսանկար՝ 3x4 սմ չափի.
6) անձնագրի (փախստականի դեպքում՝ ՀՀ փախստականի կարգավիճակը հավաստող փաս-տաթղթի) պատճենը:
Փաստաթղթերը ներկայացնել անձամբ:
• Ներկայացված փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում: Պատճենը Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի հուլիսի 29-ն է: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-ից մինչև 18:00-ն՝ բացի շաբաթ և կիրակի օրերից: Ներկայացրած փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 2022 թվականի օգոստոսի 9-ին ժամը 10:00-ին Արաքսի համայնքապետարանի շենքում: Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրի և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարան /գ. Գայ, Ա․ Խաչատրյան 1/ կամ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն / հասցեն` ք. Արմավիր, Աբովյան 71, հեռ.՝ 0237-2-07-70, 0237 -2-76-49/:

Հասցե` Արմավիրի մարզ Արաքս համայնք գ. Գայ,Ա. Խաչատրյան 1

Հեռ..` +37494304769

Էլ. փոստ`