Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթի հայտարարություն

12.07.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Բերդաշենի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ
319Ն

Մրցույթի հայտարարություն
ՀՀ Շիրակի մարզի «Բերդաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Բերդաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Զարիշատի հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Զորակերտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միացյալ կառավարման խորհրդը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Բերդաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2/ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը / հավաստագիր /
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է ՝
1/ դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2/ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
3/ հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4/ տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5/ ինքնակենսագրություն

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են` ՀՀ Շիրակի մարզի «Բերդաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից 22-ը ներառյալ, ամեն օր ՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ը , բացի շաբաթ , կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 14։00-ին՝ ՀՀ Շիրակի մարզի «Բերդաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, գ.Բերդաշեն, 1-ին փողոց, 32 շենք
Տեղեկությունների համար դիմել խորհրդի քարտուղար Էմմա Բարսեղյանին։
Հեռ՝ 093 463175
Էլ. հասցե՝ berdashen@yahoo.com

Հասցե` ՀՀ ՇՄ Ամասիա համայնք, բնակավայր Բերդաշեն

Հեռ..` +37477518201

Էլ. փոստ`