Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մեթոդիստի,եր․դաստիարակի թափուր հաստիքի հայտարարություն

04.01.2024

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` "Երևանի հ.19 մսուր-մանկապարտեզ" ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի 17.02.2022թ. 08-Ն հրաման

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ՝ «Երևանի հ.19 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մեթոդիստի(1 դրույք ), երաժշտության դաստիարակի (0,5 դրույք ), թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում(Ձև1),մեկ լուսանկար3X4 չափի,
-կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
-անձը հաստատող փաստաթուղթ,
-աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից կամ աշխատանքային գրքույկի պատճենը՝(առկայությանդեպքում),
-ինքնակենսագրություն(Ձև4),
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ումաշխատելու իրավունք հավաստող փաստաթուղթ,
-հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող թաստաթղթեր (առկայության դեպքում),
-որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ: Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և վերադարձնում բնօրինակները: Եթե ներկայացված փաստաթղթեր ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2024թ. Հունվարի 05-ից մինչև 2024թ. Փետրվարի 1-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-17:00, բացի շաբաթ,կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024թ. փետրվարի 5-ին ՝ժամը՝ 10:30-ին և 12:00-ին «Երևանի հ.19 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ ք.Երևան, Մայիսյան 22:
Տեղեկությունների համար զանգահարել 010-53-61-21 հեռախոսահամարով:

Հասցե` ՝ ք.Երևան, Մայիսյան 22ա

Հեռ..` +37410536121

Էլ. փոստ`