Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՄՐԱԿԻՑ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.01.2024

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Գյուլագարակի համայնքապետարան
ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարարի 2020 թ. մարտի 26-ի N 02-Ն հրամանի

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարարի 2020 թ. մարտի 26-ի N 02-Ն հրամանի
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի «Ամրակից գյուղի մանկապարտեզ » համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի փետրվարի 05-ին ժամը 11:00-ին, Գյուլագարակի համայնքապետարանի շենքում /գ․Գյուլագարակ/ կանցկացվի մրցույթ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2)կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր).
3) «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը.
4) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):

2. Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.
6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք կեղծ են, լրիվ չեն կամ թերի են.
7) 65 տարին լրացած քաղաքացիները:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն`
1) դիմում.
2) նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր),
3) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
4 )քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
5) ինքնակենսագրություն.
6)անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
7)տեղեկանք` մշտական բնակության վայրից.
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում են անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024թ․ հունվարի 26 -ը մինչև ժամը 17:00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմ / գ․Գյուլագարակ 1 փողոց, 2 շենք/, հեռ. 094 747698/ ։
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք, գ․Գյուլագարակ, 1/2

Հասցե` ՀՀ Լոռու մարզ Գյուլագարակի համայնքապետարան

Հեռ..` +374 747698

Էլ. փոստ`