Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթի հայտարարություն «Գեղադիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի (ուսումնական հաստատության անվանումը) տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու մասին

10.01.2024

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության կառավարության 09.02.2023 թվականի N 181-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը հաստատելու մասին» № 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝
«Գեղադիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի
(ուսումնական հաստատության անվանումը)
տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը).
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (Ձև № 2).
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն (Ձև № 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմում (հասցե՝ ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, վարչական շենք, 0223-2-05-15):
(լիազոր մարմնի անվանումը և հասցեն)
2024 թվականի հունվարի 10-ից 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 11։00-ից մինչև ժամը 16։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
էլեկտրոնային դիմումներն ուղարկել kotayk.andznakazm@mta.gov.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Հասցե` ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, վարչական շենք

Հեռ..` 0223 20 5 15

Վեբ կայք` http://kotayk.mtad.am/

Էլ. փոստ`