Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.02.2024

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀՀ ՏԿԵՆ 26.03.2020թ-ի N 02-Ն ՀՐԱՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի «Նոր Կյանքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, որը կանցկացվի 2024 թվականի մարտի 20-ին, ժամը 11:00-ին, Վեդու համայնքապետարանի վարչական շենքում (ք. Վեդի Թումանյան 6):
1. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա) բարձրագույն կրթություն.
բ) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ․
գ) «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը.
դ) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
2. Տնօրենի հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը և ընտրության լրացուցիչ պայմաններն են`
ա) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
բ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
ե) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
զ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
3. Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հավակնորդի կրթությանը և ստաժին ներկայացվող պահանջներն են՝
ա) բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային ծառայության ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
4. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը՝
ա) ով դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
բ) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
գ) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պաճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղոկավար․
դ) 65 տարին լրացած քաղաքացիները.
ե) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.
զ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
է) ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները Վեդու համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն`
 Դիմում,
 նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) բնօրինակը և պատճենը,
 մեկ լուսանկար` 3x4 չափսի,
 քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
 ինքնակենսագրություն,
 անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և պատճենները,
 տեղեկանք` մշտական բնակության վայրից,
 հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-17:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024 թվականի մարտի 5-ը մինչև ժամը 17:00-ն:
Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի ամսական դրույքաչափը՝ 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ (ներառյալ՝ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները):
Կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը՝ ՀՀ, Արարատի մարզ, Վեդի համայնք, Նոր Կյանք բնակավայր, Վ.Մամիկոնյան փողոց 12։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները այլ տեղեկությունների և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Վեդու համայնքապետարանի աշխատակազմ /ք.Վեդի, Թումանյան 6, հեռ. /060/88-11-11/:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան 6

Հեռ..` 060 88-11-11

Վեբ կայք` https://vedicity.am/

Էլ. փոստ`