Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ, ԱՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ Փ Հ 3․1-11) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

07.03.2024

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
«Համայնքային ծառայության» մասին օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս

Քրտուղարության, աձնակազմի կառավարման, հասարակայնության, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետի իրավունքները և պարտականությունները․
ա) կատարում և ապահովում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ,
բ) հետևում է բաժնի պետի հանձնարարականներին, համապատասխան ժամկետներում՝ կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին,
գ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
դ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
ե) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան,
զ) ըստ անհրաժեշտության մասնակցում է բաժնի գործառույթներից բխող այլ աշխատանքներին,
է) կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ,
ը) ծառայությունների տրամադրումն արդյունավետ իրականացնելու նպատակով կիրառում է տեղեկատվական համակարգեր,
թ) վարում է էլեկտրոյանին կառավարման համակարգ՝ միասնական տեղեկատվական հարթակի ապահովման նպատակով,
ժ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, այլ կազմակերպություններից և հիմնարկներից համայնքպաետարան փոստային կապի միջոցով ստացված փաստաթղթերի մուտքագրումը,
ժա) վարում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն,
ժբ) պատասխանատու է իր մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր է խնամքով վերաբերվել դրանց,
ժգ) պատասխանատու է բաժին դիմած քաղաքացիների մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիության ապահովման համար,
ժդ) վարում է մուտքագրվող փաստաթղթերի էլեկտրոնային գրանցամատյան,
ժե) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
ժզ) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան,
ժէ) պաշտոնի նշանակվելիս ծանոթանում է Փարաքար համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի վարքագծի կանոնագրքին և ստորագրում է այն,
ժը) հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին, ինչպես նաև «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին,
ժթ) հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին, նվերներ ընդունելու արգելքին, ինչպես նաև Փարաքար համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի վարքագծի կանոնագրքին:
Քրտուղարության, աձնակազմի կառավարման, հասարակայնության, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է․
ա) առնվազն միջնակարգ կրթություն,
բ) ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», «Տեղական ինքնակառավարն մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ օրենքների, ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և պարտականությունների կատարմանն առնչվող համապատասխան որոշումների, աշխատակազմի կանոնադրության, գործավարության կարգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Վերը նշված մրցույթը կկայան 2024 թվականի ապրիլի 9-ին ժամը 10։00-ին։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Փարաքարի համայնքապետարանի շենքում /ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ․ Փարաքար Նաիրիր 42/։
Դիմող քաղաքացիները Փարաքարի համայնքապետարան / գ․ Փարաքար Նաիրիր 42 հեռ․ 0231 6-0042/ կամ Արմավիրի մազրպետարան / ք․ Արմավիր Աբովյան փ․ 71/ անձամբ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություներից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտակնությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը,
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սակմանափակ գործունակ,
ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներ) տիրապետելու մասին,
զ) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի ե կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամսին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
է) մեկ լուսանկար՝ 3/4 սմ չափսի,
ը) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
թ) սոցիալական քարտը և քարտի պատճեն։
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացիներ)։
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը կամ անձ հաստատող փաստաթուղթը։
Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում։
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 10։00-13։00 և 14։00-17։30-ը, բացի շաբաթև կիրակի օրերից։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թվականի մարտի 25-ը մինչև 17։30-ն։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնություն և պատասխանատվության զգացում։
Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝ ՀՀ Սահմանադրություն, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ, ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և պարտականությունների կատարմանն առնչվող համապատասխան որոշումներ:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմ /գ. Փարաքար, Նաիրի փողոց թիվ 42, հեռ. 0231-6-0042/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր, Աբովյան փ.71/:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար, Նաիրի 42

Հեռ..` 0231 6 0042

Էլ. փոստ`