Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ, ԳՆՈՒՄՆԵՐԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ Փ Հ 3․2-2) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

07.03.2024

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
«Համայնքային ծառայության» մասին օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս

Ֆինանսատնտեսագիտական, գնումների, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետի իրավունքները և պարտականությունները․
1. Կատարում և ապահովում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ,
2. հետևում է բաժնի պետի հանձնարարականներին, համապատասխան ժամկետներում՝ կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին,
3. իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
4. բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
5. բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան,
6. ըստ անհրաժեշտության մասնակցում է բաժնի գործառույթներից բխող այլ աշխատանքներին,
7. կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ,
8. աջակցում է համայնքի տեղական տուրքերի և վճարների գանձման աշխատանքներին,
9. մասնակցում է համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող վարձակալությամբ տրամադրված հողերի, համայնքի սեփականություն համարվող վարձակալությամբ տրամադրված գույքի հաշվառմանը,
10. ապահովում է վարձակալական հողերի վճարների գանձումը,
11. կազմակերպում է համայնքի վարչական սահմաններում գտնվող ֆիզիակական և իրավաբանական անձանց օրենքով սահմանված թույլտվություն պահանջող գործունեությունների իրականացման համար համապատասխան թույլտվությունների տրամադրման հետ կապված աշխատանքները,
12. բաժնի պետի հանձնարարությամբ միջոցներ է ձեռնարկում եկամուտների ժամանակին հավաքագրումն ապահովելու ուղղությամբ,
13. հայտնաբերում է համայնքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) կանոնների և չափորոշիչների պահանջներին չհամապատասխանող կամ առանց թույլտվության տեղադրված գովազդային վահանակները և տեղեկատվություն ներկայացնում բաժնի պետին,
14. բաժնի պետի հանձնարարությամբ հայտնաբերում է համայնքի տարածքում առանց համապատասխան թույլտվությունների գործող տնտեսվարողներին և վարչական իրավախախտման հիմքով կազմում արձանագրություններ,
15. բաժնի պետի հանձնարարությամբ կազմակերպում է տեղեկատվական բազայի վարումը,
16. «Վեկտոր պլյուս» ծրագրով իրականացնում է Փարաքար, Թաիրով գյուղերի աղբահանության ծրագրով աշխատանքները,
17. աջակցում է համայնքի տեղական տուրքերի և վճարների գանձման աշխատանքներին,
18. մասնակցում է համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող վարձակալությամբ տրամադրված հողերի, համայնքի սեփականություն համարվող վարձակալությամբ տրամադրված գույքի հաշվառմանը, ապահովում է վարձակալական վճարների գանձումը,
19. իրականացնում է ՀԿՏՀ ծրագրում (համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ) անհրաժեշտ տեղեկատվության գրանցումը,
20. պաշտոնի նշանակվելիս ծանոթանում է Փարաքար համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի վարքագծի կանոնագրքին և ստորագրում է այն,
21. հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին, ինչպես նաև «Համայնքային ծառայության մասին» օրենքով սահմանված համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին,
22. հետևում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին, նվերներ ընդունելու արգելքին, ինչպես նաև Փարաքար համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքային պաշտոն զբաղեցնող անձի և համայնքային ծառայողի վարքագծի կանոնագրքին:
Ֆինանսատնտեսագիտական, գնումների, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է․
ա) առնվազն միջնակարգ կրթություն,
1. ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ հարկային օրենսգրքերի, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, «Տեղական ինքնակառավարման մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և պարտականությունների կատարմանն առնչվող համապատասխան որոշումների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
2. տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանը,
3. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Վերը նշված մրցույթը կկայան 2024 թվականի ապրիլի 9-ին ժամը 11։30-ին։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի Փարաքարի համայնքապետարանի շենքում /ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ․ Փարաքար Նաիրիր 42/։
Դիմող քաղաքացիները Փարաքարի համայնքապետարան / գ․ Փարաքար Նաիրիր 42 հեռ․ 0231 6-0042/ կամ Արմավիրի մազրպետարան / ք․ Արմավիր Աբովյան փ․ 71/ անձամբ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը),
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ) հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություներից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտակնությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը,
դ) հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սակմանափակ գործունակ,
ե) հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին (լեզուներ) տիրապետելու մասին,
զ) «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի ե կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամսին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
է) մեկ լուսանկար՝ 3/4 սմ չափսի,
ը) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
թ) սոցիալական քարտը և քարտի պատճեն։
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացիներ)։
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը կամ անձ հաստատող փաստաթուղթը։
Մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում։
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 10։00-13։00 և 14։00-17։30-ը, բացի շաբաթև կիրակի օրերից։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թվականի մարտի 25-ը մինչև 17։30-ն։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնություն և պատասխանատվության զգացում։
Թեստում և բանավոր հարցաշարում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից ՝ ՀՀ Սահմանադրություն, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, «Բյուջետային համակարգի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ, ՀՀ կառավարության՝ իր իրավունքների և պարտականությունների կատարմանն առնչվող համապատասխան որոշումներ:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմ /գ. Փարաքար, Նաիրի փողոց թիվ 42, հեռ. 0231-6-0042/ կամ Արմավիրի մարզպետարան /ք.Արմավիր, Աբովյան փ.71/:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար, Նաիրի 42

Հեռ..` 0231 6 0042

Էլ. փոստ`