Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովոյի Ե․ Ուդալցովի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի (այսուհետ՝ համակարգող) թափուր տեղն զբաղեցնելու համար

19.03.2024

Տիպ` Պետական հանրակրթական ուսումնական հաստատության համակարգողի թափուր պաշտոնիներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 12-ի N 259-Ն որոշում

Հայտարարություն
«ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովոյի Ե․ Ուդալցովի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի (այսուհետ՝ համակարգող) թափուր տեղն զբաղեցնելու համար

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 12-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգի 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ «ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովոյի Ե․ Ուդալցովի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր։
2. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:
3. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում ,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ).
4) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին համապատասխան՝ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
5) ինքնակենսագրություն :
4. Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում (lori․qartughar@mta.gov.am) բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում (հեռ.0322-4-01-61)։ Հասցե՝ ք․ Վանաձոր, ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի վարչական շենք, Հայքի հրապարակ, 2024 թվականի մարտի 19-ից մինչև ապրիլի 8-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09։00-ից մինչև ժամը 13։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։

Հասցե` Հայքի հրապարակ

Հեռ..` +37432240161

Վեբ կայք` lori.qartughar@mta.gov.am

Էլ. փոստ`