Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԵՆԱՎԱՆԻ «ԱՐԵԳԱԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱԲԵՐԻ «ԾԻԱԾԱՆ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԹՆԱՋՈՒՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

19.03.2024

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանի հավելվածի 10-րդ կետ


Սպիտակի համայնքապետարանը հայտարարում է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շենավանի «Արեգակ» մանկապարտեզ» (գտնվելու վայրը՝ ՀՀ Լոռու մարզ, գյուղ Շենավան 2-րդ փողոց № 45), «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ծաղկաբերի «Ծիածան» մանկապարտեզ» (գտնվելու վայրը՝ ՀՀ Լոռու մարզ Սպիտակ համայնք գյուղ Ծաղկաբեր 2-րդ փողոց, շենք 12) և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուրի մանկապարտեզ» (գտնվելու վայրը՝ ՀՀ Լոռու մարզ Սպիտակ համայնք գյուղ Կաթնաջուր 1-ին փողոց 2 փակուղի 5/1։ Հաստատությունը գործունեություն է իրականացնում նաև ՀՀ Լոռու մարզ Սպիտակ համայնք գյուղ Գեղասար, 3-րդ փողոց 2-րդ նրբանցք 2 հասցեում) համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ) տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար մրցույթներ (այսուհետ՝ Մրցույթ):
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը՝
Իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի թիվ 416-Ն հրամանով և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործառույթները:
Վերոհիշյալ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ամսական պաշտոնային դրույքաչափը կազմում է 130 000 (հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:
Մրցույթներին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, որոնք՝
1) ունեն բարձրագույն կրթություն.
2) բավարարում են «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջներին։
Տնօրենների ընտրության լրացուցիչ պայմաններն են՝
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթներին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք`
1) ովքեր դատապարտվել են հանցագործության կատարման համար, և նրանց դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2) որոնց օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ովքեր զրկվել են որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ովքեր նախընթաց երեք տարիների ընթացքում եղել են սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար․
4) 65 տարին լրացած քաղաքացիները.
5) ովքեր ներկայացրել են փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:
Մրցույթները կկայանան 2024թ. մայիսի 30-ին ժամը 14:30-ին` Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ ք․ Սպիտակ, Շահումյան 7):
Մրցույթներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի՝ բնօրինակները և պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացված փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Դիմումներն ընդունվում են Սպիտակի hամայնքապետարանում ամեն օր, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն` բացի շաբաթ, կիրակի օրերից (հասցեն՝ ք. Սպիտակ, Շահումյան 7, հեռ.՝ 0255-2-25-00)։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024թ. մայիսի 15-ը ժամը 18:00-ն:
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթը անցկացվում է մեկ փուլով՝ հարցազրույցի միջոցով։
Մրցույթի համար դիմած անձը մրցույթին մասնակցելու համար ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և այլ տեղեկությունների համար կարող են դիմել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Սպիտակ, Շահումյան 7, հեռ.՝ 0255-2-25-00):

Հասցե` ք․Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`