Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Սարալանջի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 20.03.2024թ Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ

20.03.2024

Տիպ` Պետական հանրակրթական ուսումնական հաստատության համակարգողի թափուր պաշտոնիներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ
ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Սարալանջի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի 4-րդ կետի համաձայն՝ ընդունվում են հայտեր:

1. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
2) բարձրագույն կրթություն, վերջին հինգ տարվա ընթացքում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային պաշտոններում կամ հանրային ծառայության պաշտոններում կամ ղեկավարման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն երեք տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
2.Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (ձև N 2).
2)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3)բարձրագույն կրթությունն հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից․
5) ինքնակենսագրություն (ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը:
3.Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում (ք. Աշտարակ, Վ.Պետրոսյան 4) 2024 թվականի մարտի 20-ից մինչև ապրիլի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից մինչև ժամը 1300-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
2.Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստի հասցեին (aragatsotn.andznakazm@mta.gov.am)։
2.Հայտերն ամփոփվում են Լիազորված մարմնի ղեկավարը հավակնորդների փաստաթղթերն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդների հետ անցկացնում է հարցազրույց, հավակնորդներից մեկի հետ (եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է) կնքում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձի 65 տարին լրանալը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (0232)3-53-83 (անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժին)։

Հասցե` ք․Աշտարակ, Վ․Պետրոսյան 4

Հեռ..` +374232335383

Էլ. փոստ`