Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<< Սիսիանի համայնքի թիվ 1 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ի Շաղատ բնակավայրի գործող խմբի դաստիարակի և երաժշտի թափուր պաշտոնների և <<Սիսիանի համայնքի թիվ 1 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ի Անգեղակոթ բնակավայրի գործող խմբի երաժշտի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ

28.03.2024

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` <<Սիսիանի համայնքի թիվ 1 ՆՈՒՀ >> ՀՈԱԿ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17.02.2022թ N 08-Ն հրաման

ՀՀ Սյունիքի մարզի << Սիսիանի համայնքի թիվ 1 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ <<Սիսիանի համայնքի թիվ 1 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ի Շաղատ բնակավայրի գործող խմբի դաստիարակի պաշտոնի համար ՝ 0,5 դրույքաչափով և երաժշտի թափուր պաշտոնի համար՝ 0.5 դրույքաչափով, <<Սիսիանի համայնքի թիվ 1 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ի Անգեղակոթ բնակավայրի գործող խմբի երաժշտի թափուր պաշտոնի համար՝ 0.5 դրույքաչափով:
Մրցույթին կարող է մասնակցել հաստատության տվյալ թափուր պաշտոններին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձիք: Վերոնշյալ պահանջներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/4652
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթը անց է կացվելու 2024թ. ապրիլի 26-ին ՝ ժամը 10:30-ին, ք. Սիսիան, Սիսական 17 հասցեում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 8.30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ, կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 25-ը՝ ժամը 17:30-ը ներառյալ:
Մրցույթին մասնակել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել նաև https://www.sisian.am/ կայքում:
Մրցույթը անց է կացվելու 2 փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար զանգահարել՝ 028323280 հեռախոսահամարին կամ այցելել << Սիսիանի համայնքի թիվ 1 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ:
Հասցե՝ ք.Սիսիան, Սիսական 17
Էլ. փոստ՝ tiv1nuh@sisian.am:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ,ք. Սիսիան,Սիսական 17

Հեռ..` +374 93 282159

Էլ. փոստ`