Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով նախատեսված, քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ

09.04.2024

Տիպ` Հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
№ 417-Ն որոշում

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 16.02.2023թ. № 235 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 03․04․2024թ. որոշմամբ:
Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է հարուցված կատարողական վարույթներով նախատեսված քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, ով ունի նշված աշխատանքներն իրականացնելու լիցենզիա, համապատասխան տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ, ինչպես նաև կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկանք։
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, օրենքով սահմանված կարգով աշխատանքերն կատարելու իրավասություն, իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքնեն իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, աշխատանքների միավոր գինը՝ ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները: Հայտը ներկայացվում է անձի կողմից սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի՝ «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին' Ծառայության Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով մինչև 10․05.2024թ. ժամը՝ 18:00֊ն։Դրանք պետք է կազմված լինեն հայերեն:
Հայտերը կբացվեն15.05.2024թ. ժամը՝ 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀԱՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հասցե` Հալաբյան 41 ա

Հեռ..` 060713428

Էլ. փոստ`