Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐՏՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՂԱԼԵՉՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հիմք ընդունելով տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 8-ի տեղեկանքները, հաշվի առնելով, որ Արտուշ Հովհաննեսի Ղալեչյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող «MERCEDES-BENZ C 280» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 34AR585) 2016-ից 2022 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, որը 2023 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ կազմում է չորս հարյուր վաթսունհինգ հազար յոթ հարյուր ութսունվեց ՀՀ դրամ, որից ապառք՝ երեք հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր ութսունվեց ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր տասնյոթ հազար մեկ ՀՀ դրամ՝ որոշում եմ.
1. Արտուշ Հովհաննեսի Ղալեչյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել չորս հարյուր վաթսունհինգ հազար յոթ հարյուր ութսունվեց ՀՀ դրամ, որից ապառք՝ երեք հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր ութսունվեց ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր տասնյոթ հազար մեկ ՀՀ դրամ:
2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Արտուշ Հովհաննեսի Ղալեչյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ք․Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`