Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության տնտեսական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.1-Մ1-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին:

10.08.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայություն
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 69-րդ կետ:

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության տնտեսական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.1-Մ1-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության տնտեսական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.1-Մ1-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության տնտեսական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր վերահսկողի (ծածկագիր՝ 52-24.1-Մ1-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է անձամբ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայություն (ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1․ դիմում (ձևը լրացվում է տեղում),
2․-անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5․-արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6․ մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 19-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 256,623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-5, 8, 10, 18, 20-23, 27, 31, 32, 35-40, 42, 45-49, 51, 55, 57, 66, 70, 72-73, 159, 176, 193
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ 1, 4-10, 14, 15, 23, 29, 31, 52
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141524
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 6, 18- 20, 22, 24, 37-39
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 3, 5, 6, 9
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120947
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 11-13, 17-20, 23, 25, 33-38
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=142147
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-6, 10, 12, 15, 17-21, 23-26, 282, 31-34, 40
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140926
«Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3-5, 8-10, 11, 14, 17-19
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138972
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 4-8
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138732
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք․ հոդվածներ՝ 6-10, 15, 19, 20, 24-26, 37, 40-45, 154-156, 211, 212, 338, 384-387, 435, 436
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139125
«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 8, 10, 12-16, 20
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138995
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012:
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013:
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

• «Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47, հեռախոսահամարներ՝ 010 31 31 88, 010 31 31 86, էլեկտրոնային փոստի հասցե՝ hr@supervision.am):

Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` Ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47

Հեռ..` 010 31 31 86, 010 31 31 88

Վեբ կայք` www.supervision.am

Էլ. փոստ`