Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ

24.07.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի և հիմնարկի աշխատողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնել

Պաշտոնի անվանում`

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն

Պաշտոնավարման ժամկետ` Երկարաժամկետ

Աշխատանքի նկարագրություն`
1) ծրագրի իրականացման շրջանակներում աշխատանքների կատարման ընթացիկ ժամանակացույցի և այդ աշխատանքների ծախսերի նախահաշվի կազմման աշխատանքների կազմակերպում.
2) ծրագրի իրականացման նպատակով մրցույթների անցկացման, առաջարկների գնահատման աշխատանքների կազմակերպում և ղեկավարում.
3) ծրագրի իրականացման հետ կապված պայմանագրերի նախապատրաստման աշխատանքների կազմակերպում և ստորագրում.
4) ծրագրի լրիվ իրականացման մոնիթորինգի, հաշվետվությունների պատ¬րաստման աշխատանքների կազմակերպում և ղեկավարում.
5) ծրագրով նախատեսված աշխատանքների որակի, ժամկետների և կատարման նկատմամբ հսկողության կազմակերպում.
6) գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձա¬գիտական գնահատումների պատվիրման կամ իրականացման աշխատանքների կազմակերպում և ղեկավարում.
7) ծրագրի իրականացման հետ կապված վճարումների ղեկավարում.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ պայմանագրերի (այդ թվում` աշխատանքային) կնքում:


Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

1) բարձրագույն կրթություն տնտեսագիտություն (էկոնոմիկա, կառավարում, (մենեջմենթ) մասնագիտությունների գծով.
2) կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնա¬գիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կազմակերպություններում 5 տարվա աշխատանքային ստաժ.
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատաս¬խան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
4) ծրագրերի կառավարման և իրականացման կարողություն.
5) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
6) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
7) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
8) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
9) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
10)հայերեն լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է: Ռուսերեն լեզվի ազատ տիրապետում.
11) բանակցություններ վարելու ունակություն.
12) հաշվետվություն գրելու ունակություն:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում,
2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները,
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատաս¬խան տեղեկանք,
5) մեկ լուսանկար` 3x4 չափսի,
6) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
7) 2 բնութագիր (երաշխավորագիր),
8)աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային պայմանագրի պատճենը (պատճենները) կամ սահմանված կարգով տրված համապատասխան տեղեկանք:
Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության և ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշման պահանջներին համա¬պա¬տասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները:

Մրցույթը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 14:00-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմում /ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1/
Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ վարչապետի աշխատակազմում /ք. Երևան, Հանրապետության հրա¬պա¬րակ, Կառավարական տուն 1/ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 12.00-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 15.00-ից մինչև 17.00-ը (մուտքը անցագրային բյուրոյից)։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2020 թվականի օգոստոսի 12-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն` 515-756 հեռախոսահամարով:

Հասցե` Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1

Հեռ..` 010 515-756

Էլ. փոստ`