Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ի լրումն 29.09.2020 թվ. ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

01.10.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի աշխատակազմ
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշման հավելվածի 69-րդ կետ

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի իրականացման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 06-Գ28-23.2-Մ3-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի իրականացման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 06-Գ28-23.2-Մ3-4) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի իրականացման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 06-Գ28-23.2-Մ3-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք.Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV (ըստ ցանկության):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 13:00-ը և 14:00-ից 15:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 175.932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
Գլուխ 1, հոդվածներ 3,5,17
Գլուխ 2, հոդվածներ 33,47, 48,57
Գլուխ 4, հոդված 121
Գլուխ 6, հոդվածներ 150,153
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=102510

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
Գլուխ 1, հոդվածներ 1,6,8
Գլուխ 2, հոդված 131
Գլուխ 3, հոդված 18
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131341

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
Գլուխ 1, հոդված ներ 3,5
Գլուխ 2, հոդված 7
Գլուխ 3, հոդված 15
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142381

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
Գլուխ 2, հոդված 6
Գլուխ 3, հոդվածներ 9,10,11,12,17
Գլուխ 4, հոդված 18
https://www.arlis.am/documentview.aspx?docID=120807

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
Գլուխ 2, հոդվածներ 4,5,6,8
Գլուխ 3, հոդվածներ 12,22
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
Գլուխ 1, հոդված 2
Գլուխ 2, հոդված 4
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=131562


«Գրավոր խոսք», Վ. Գաբրիելյան, 2012
էջ 70,71,74,94,173,221,224,227,245,246,247,250,258
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
§1.1, §1.2, §1.3,§1.5, §2.1, §6.1, §16.1
http://fliphtml5.com/fumf/egdx

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Խնդրի լուծում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ 010-515-622):
Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1

Հեռ..` 010 515-622

Էլ. փոստ`