Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարկանիշային ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտարարություն

09.10.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի ախատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 70-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հիմք ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքի մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածը, ինչպես նաև ընդհանուր զորահավաք հայտարարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» 1586-Ն որոշումը, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը իրազեկում է. վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար սույն թվականի հոկտեմբերի 12-23-ը ներառյալ նախատեսված թեստավորման փուլը տեղափոխվում է այլ ժամանակահատված:
Սույն թվականի հոկտեմբերի 12-23-ը ներառյալ նախատեսված թեստավորման փուլին մասնակցելու իրավունք ստացած քաղաքացիները թեստավորման օրվա և ժամի մասին կիրազեկվեն լրացուցիչ:


ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Հասցե` Ք․ Երևան, Տերյան 89

Հեռ..` 52-02-61

Վեբ կայք` www.gov.am

Էլ. փոստ`