Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի (06-Գ25-29.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

18.12.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ վարչապետի աշխատակազմ
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման կետ 24

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի (06-Գ25-29.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետի (06-Գ25-29.1-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2020 թվականի դեկտեմբերի 17-23-ը՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով հետևյալ փաստաթղթերը և լուսանկար.
1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 310 858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից.

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
Հոդված՝ 5-10, 13, 17, 20, 22, 33
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

«ՀՀ ռազմական դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2007թ.-ի դեկտեմբերի 25-ի թիվ ՆՀ-308-Ն հրամանագիր
կետեր՝ 3-7, 38-45
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=41116

«ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2007թ.-ի փետրվարի 7-ի թիվ ՆՀ-37-Ն հրամանագիր
ներածություն, բաժին 1
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31189

«Ռազմարդյունաբերական համալիրների մասին» ՀՀ օրենքը
հոդվածներ 3-9
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144770

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2, 8, 17
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=147114

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1,4,6-8,17
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 2, 3, 5-9, 15, 16, 19-22
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140399

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենք
6-10, 16,19
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121589

«Անվտնագության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ՝ 1,2,3,4,5,6,7
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130647

Ղևոնդյան Ալ., Ազգային շահերի հիմնահարցը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջնային միջավայրում, Եր., Հեղ. հրատ., 2011
էջեր՝ 25,63-67,143-145, 189-190
http://ysu.am/files/book%20of%20A.Ghevondyan.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան, դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս.Ս. Ավետիսյան, Ս.Վ. Դանիելյան: Երևան 2012
§1.2, §1.3, §1.5, § 2.2, § 6.2, § 6.3, § 6.5, § 6.6
http://fliphtml5.com/fumf/egdx

Շահգելդյան Մ., Ազգային անվտանգություն. հասկացությունը, էությունը, ձևավորումը, առաջնահերթությունները. Եր. : «Նորավանք», 2003
էջեր՝ 4-8,14-20, 34-35, 50
http://www.noravank.am/upload/pdf/16.Mher%20Shahgeldyan.pdf

'Աթոյան Վ.Կ., Ազգային անվտանգության հիմնախնդիրներ: Դասախոսություններ Եր.: «Տնտեսագետ» հրատարակչություն, 2014
էջ 36, 37, 50-53, 110-112
http://library.asue.am/open/752.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.p

«Բարեվարքություն» կոմբետենցիա
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (010-515-670, էլեկտրոնային փոստի հասցե՝ lilit.badalyan@gov.am):
Թեստի ձևանմուշը կցվում է:
 

Հասցե` Ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1

Հեռ..` +374 10 515-670