Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի գլխավոր մասնագետի (06-18-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

09.04.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի աշխատակազմ
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշում, կետ 25

 Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի գլխավոր մասնագետի (06-18-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ համապատասխան մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:

Վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի գլխավոր մասնագետի (06-18-Մ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝
1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256.623 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
https://www.gov.am/am/announcements/item/346/
Խնդրի լուծում
Հաշվետվությունների մշակում
Բարեվարքություն


ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
(Էջեր 93-102, 104-110,124, 181, 193-196, 204-208, 267, 273-279)

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2012
https://fliphtml5.com/fumf/egdx
(էջեր 4-6, 10, 18-20, 26, 30, 40-48)

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2013
https://fliphtml5.com/fumf/irey
(էջեր 6, 30, 40-46, 127,)

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
(Հոդվածներ՝ 6-10, 72-88, 119-121, 146-150)

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140399
(Հոդվածներ՝ 2-8, 15-20)


«Զենքի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150819
(Հոդվածներ՝ 1-12, 18-20)

ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 22-ի «Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» N 168 որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=9210

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 5-ի «Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման, ծառայողական քննությունների հետ կապված առանձնահատկությունները եվ քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկը հաստատելու մասին
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126409


Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (www.cso.gov.am) առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը, ինչպես նաև դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները և լուսանկարն ուղարկելով hermine.gasparyan@gov.am էլեկտրոնային հասցեին: Հեռ. 010515756

Հասցե` Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1

Հեռ..` 010-515-756