Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչություն ավագ մասնագետի (06-06-Գ30-19.1-Մ3-1)քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

12.04.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի աշխատակազմ
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշում, կետ 25

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչություն ավագ մասնագետի (06-06-Գ30-19.1-Մ3-1)քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչություն ավագ մասնագետի (06-06-Գ30-19.1-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝
1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 12-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 175 932 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
https://www.gov.am/am/announcements/item/346/
Խնդրի լուծում
Հաշվետվությունների մշակում
Բարեվարքություն


ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

*«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
(Էջեր 93-102, 104-110,124, 181, 193-196, 204-208, 267, 273-279)
* Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2012 https://fliphtml5.com/fumf/egdx

(էջեր 4-6, 10, 18-20, 26, 30, 40-48)
* Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ.Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2013https://fliphtml5.com/fumf/irey

(էջեր 6, 30, 40-46, 127,)
*«Կառավարչական վերլուծություն» Սարգսյան Աղասի Զալիբեկի, Առաքելյան Արտակ Կարենի, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2011թ. http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/karavarchakan_2011.pdf
(Էջեր՝ 12, 87, 99, 102)
06-Գ30-19.1-Մ3-1 «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120340
(Հոդվածներ՝ 1-13, 37, 42-48, 53-56, 63, 72-79, 86 հավելվածներ՝ 1, 9, 15, 25)
06-Գ30-19.1-Մ3-1 Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
(Հոդվածներ՝ 5-13, 121, 205,) https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

06-Գ30-19.1-Մ3-1 «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2-5) https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=120920
06-Գ30-19.1-Մ3-1«Միջազգային պայամանգրերի մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/documentview.aspx?docID=64903
(Հոդվածներ՝ 2-10)
06-Գ30-19.1-Մ3-1 ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=124389
(Հոդվածներ՝ 1-11)
06-Գ30-19.1-Մ3-1«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/documentview.aspx?docid=120832

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (www.cso.gov.am) առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը, ինչպես նաև դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները և լուսանկարն ուղարկելով zhenya.sargsyan@gov.am էլեկտրոնային հասցեին: Հեռ. 010515688
 

Հասցե` Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1

Հեռ..` 010-515-688