Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շրջակա միջավայրի և տեխնիկական անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 06-Գ27-17.5-Մ3-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

06.05.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի Աշխատակազմ
ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1554-Ն որոշում

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շրջակա միջավայրի և տեխնիկական անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 06-Գ27-17.5-Մ3-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շրջակա միջավայրի և տեխնիկական անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 06-Գ27-17.5-Մ3-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝
1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 11:30-ին, քաղ. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 11:30-ին, քաղ. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 175,932 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է ունենա բազմակի և բազմազան առաջադրանքների իրագործելի համակարգում արագ և ճշգրիտ կազմակերպման հմտություն՝ նվազագույն վերահսկողությամբ:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
https://www.gov.am/am/announcements/item/346/
Որոշումների կայացում
Բարեվարքություն
Խնդրի լուծում

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, (Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ.)
http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/gravor-khosq.pdf
(Էջ՝ 46, 71, 82, 87, 94, 98, 113, 114, 151, 164, 182, 189, 217)

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2012
https://fliphtml5.com/fumf/egdx
(էջեր՝ 30, 38-40, 45-46 §2.3,3.2,3.3,4.1,4.2)

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2013
https://fliphtml5.com/fumf/irey/
(էջեր՝ 8, 40, 99 § 5, 107 § 5.3, և Էջ 144)

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին»
ՀՀ օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=73114
(հոդվածներ՝ 1, 2.1, 3, 5, 6)

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138733
(հոդվածներ՝ 2, 21, 34, 36)

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120858
(հոդվածներ՝ 5, 17)

«Հանրային Ծառայության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
(հոդվածներ՝ 8, 9, 15)


ՀՀ հողային օրենսգրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126320
(հոդվածներ՝ 60, 6.1)

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120953
(հոդվածներ 13,14)

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
(հոդվածներ՝17, 21)

«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120958
(հոդվածներ 1, 3, 11)

ՀՀ Սահմանադրություն
https://www.arlis.am/documentview.aspx?docID=102510
(հոդվածներ 6,10,47)

«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=137062
(հոդվածներ 5, 8, 11, 12,18)



«Կառավարչական վերլուծություն» Սարգսյան Աղասի Զալիբեկի, Առաքելյան Արտակ Կարենի, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2011թ.
http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/karavarchakan_2011.pdf
(էջեր՝ 8-15, 23, 87, 99, 102, 120)

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (www.cso.gov.am) առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փաստաթղթերի լուսապատճեններն և լուսանկարն ուղարկել nushik.gevorgyan@gov.am էլեկտրոնային հասցեին:
Հեռ. 010515817

Հասցե` Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1

Հեռ..` 010515817

Էլ. փոստ`