Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի (06-8-Ղ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

06.05.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի Աշխատակազմ
ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1554-Ն որոշում

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի (06-8-Ղ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ համապատասխան մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:

Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի (06-8-Ղ1-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝

1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 16:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 459.012 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
https://www.gov.am/am/announcements/item/346/
Որոշումների կայացում
Բարեվարքություն
Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
Խնդրի լուծում

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
(Էջեր 93-102, 104-110,124, 181, 193-196, 204-208, 267, 273-279)

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2012
https://fliphtml5.com/fumf/egdx
(էջեր 4-6, 10, 18-20, 26, 30, 40-48)

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151222
(Հոդվածներ՝ 109-133)

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152137
(Հոդվածներ՝ 89-102, 150-156, 178-186, 195-199, 215-220)

«Պետական ոչ առեվտրային կազմակերպություններ մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148844
(Հոդվածներ՝ 3-11)

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138982
(Հոդվածներ՝ 3-6)

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151192
(Հոդվածներ՝ 1-10)

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117765
(Հոդվածներ՝ 3-6)

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=107521
(Հոդվածներ՝ 24-29)

«Դեղերի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143045
(Հոդվածներ՝ 21-25)

«Կրթության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149890
(Հոդվածներ՝ 3-7)

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142381
(Հոդվածներ՝ 3-5)

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152139
(Հոդվածներ՝ 17-22)

ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16 -ի «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650 -Լ որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131287
ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի ««Աշխատի՛ր, Հայաստան» ռազմավարությունը, դրա գործողությունների շրջանակը և ֆինանսական գնահատականը հաստատելու մասին» N 1753-Լ որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137157



Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (www.cso.gov.am) առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը, ինչպես նաև դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները և լուսանկարն ուղարկելով hermine.gasparyan@gov.am էլեկտրոնային հասցեին: Հեռ. 010515756

Հասցե` Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1

Հեռ..` 010515756

Էլ. փոստ`