Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման եվ մշտադիտարկման վարչության ծրագրերի մշտադիտարկման բաժնի գլխավոր մասնագետի(06-Գ28-23.2-Մ1-2)քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

08.07.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի Աշխատակազմ
ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1554-Ն որոշում

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման եվ մշտադիտարկման վարչության ծրագրերի մշտադիտարկման բաժնի գլխավոր մասնագետի(06-Գ28-23.2-Մ1-2)քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման եվ մշտադիտարկման վարչության ծրագրերի մշտադիտարկման բաժնի գլխավոր մասնագետի(06-Գ28-23.2-Մ1-2)պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի հուլիսի 8-13-ը՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով հետևյալ փաստաթղթերը և լուսանկար.
1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256 620(երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
Գլուխ 1, հոդվածներ 5,17
Գլուխ 2, հոդվածներ 33,40, 48
Գլուխ 4, հոդված 88, 90,
Գլուխ 6, հոդվածներ 147,150,151,152, 153.1
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=102510
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
Գլուխ 1, հոդվածներ 1,6,7,8,11
Գլուխ 2, հոդված 131
Գլուխ 3, հոդված 18
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131341
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
Գլուխ 1, հոդվածներ 2,3,5
Գլուխ 2, հոդված 7
Գլուխ 3, հոդված 14,15
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142381
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
Գլուխ 2, հոդված 6
Գլուխ 3, հոդվածներ 9,10,11,12,17
Գլուխ 4, հոդված 18
https://www.arlis.am/documentview.aspx?docID=120807
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
Գլուխ 2, հոդվածներ 4,5,6,8
Գլուխ 3, հոդվածներ 12,14,22
Գլուխ 9, հոդված 53
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
Գլուխ 1, հոդված 2
Գլուխ 2, հոդված 4
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=131562
Այլ գիտելիքներ
«Գրավոր խոսք», Վ. Գաբրիելյան, 2012
էջ 70,71,74,94,173,221,224,227,245,246,247,250,258
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
§1.1, §1.2, §1.3,§1.5, §2.1, §6.1, §16.1
http://fliphtml5.com/fumf/egdx


Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես


«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

«Բարեվարքություն» կոմբետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (010-515-688, 091 50-83-20), էլեկտրոնային փոստի հասցե՝ zhenya.sargsyan@gov.am):
Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1

Հեռ..` 010-515-688

Էլ. փոստ`