Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է բաց մրցույթ Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

09.12.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի Աշխատակազմ
ՀՀ կառավարության 25.01.2005թ. N 224-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է բաց մրցույթ

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմա¬կեր¬պության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

• Տնօրենը`
Իրականացնում է ուսումնասիրություններ հանրային կապերի, պետական կառույցների թափանցիկության, տեղեկատվության մատչելիության, տեղեկատվության հավաքման և տարածման գործընթացների վերաբերյալ, զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր և թեմատիկ դիտարկում և վերլուծություն, ուսումնասիրություններ և դիտարկումներ զանգվածային լրատվամիջոցների շուկայի վերաբերյալ` նրանց տպաքանակների, իրացման ծավալների և ծածկույթների, բազմազանության, թափանցիկության և այլ խնդիրների շուրջ, հանրային կապերի և տեղեկատվության ոլորտում միջազգային փորձի, քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների, մասնավորապես` տեղեկացված լինելու իրավունքի հետ առնչվող խնդիրների ուսումնասիրություն, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

• Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) բարձրագույն կրթություն.
բ) համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
գ) տվյալ թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավա¬կան ակտերի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի օրենսդրություն և այլ իրավական ակտեր) իմացություն,
դ) պետական կազմակերպության զարգացման ու բարեփոխման հայեցակարգ և հիմնա-դրույթներ մշակելու կարողություն.
ե) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
զ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
է) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ը) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
թ) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
ժ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

• Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում,
բ) մեկ լուսանկար ` 3 x 4 սմ չափսի,
գ) քաղվածք` աշխատանքային գրքույկից,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
է) տեղեկանք` մշտական բնակության վայրից,
ը) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստա¬թղթի պատճենը (դրանց առկայության դեպքում),
թ) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե այն չի լուծարվել)։

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։

Մրցույթը կանցկացվի 2022 թ. հունվարի 18 ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում։
Փաստաթղթերը ընդունվում են ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում՝ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 1000-ից մինչև 1200-ը, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 1400-ից մինչև 1700-ը (մուտքը անցագրային բյուրոյից)։

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 14 հունվարի 2022 թ.։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև թափուր պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավա¬կան ակտերի ցանկին ծանոթանալու համար դիմել Վարչապետի աշխատակազմ (հեռ․ 51-57-56)։

Հասցե` Կառավարական տուն 1

Հեռ..` 51-57-56

Էլ. փոստ`