Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-7-Մ1-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

14.06.2022

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի Աշխատակազմ
ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1554-Ն որոշում

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-7-Մ1-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ համապատասխան մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:

Վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-7-Մ1-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝

1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256623 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Հաշվետվությունների մշակում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Բարեվարքություն
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ


Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
(Հոդվածներ՝ 2, 6, 21, 41, 49, 51, 53, 60, 70, 71, 88, 101, 103, 118, 124)

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենք
(Հոդվածներ 2, 29)

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2, 4, 8, 15)

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ 2, 4, 6, 7, 10)

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 6,7,10)

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ 9, 42)

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 4,5,6,8)

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ 3, 4, 9, 30)

«Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենք
(Հոդված՝ 27)

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
(Հոդվածներ՝ 6 , 9, 10, 11, 12, 17,18, 19, 20, 21, 22, 23, 24, 38)

«Հանրային ծառայության մասին» օրենք
(Հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 7, 8, 9, 12, 14, 15, 31, 33)

«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ
(Էջեր 70-74, 94, 173, 221, 224, 227, 245-250, 258)

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2012
(§1.1, §1.2, §1.3, §1.5, §2.1, §6.1, §6.2)

ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշում


Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է ՝20.06.2022թ.:

Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ hermine.gasparyan@gov.am, հեռ. 010515756

Հասցե` Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1

Հեռ..` 51-57-56

Էլ. փոստ`