Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը ծանուցում է մրցույթի անցկացումը կասեցնելու մասին

25.06.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 70-րդ կետ, Պարետի 2020 թվականի մայիսի 3- N 63 որոշում

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը ծանուցում է, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման 1-ին, 2-րդ կետերի, ինչպես նաև Պարետի 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշմամբ սահմանված 2-րդ հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի, 4-րդ հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջները՝ կասեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի (ծածկագիր՝ 42-Ղ1-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2020 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 10:00-ին, անցկացվող արտաքին մրցույթը: Վերոնշյալ մրցույթի վերսկսման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հասցե` ք. Երևան, Տերյան 89

Հեռ..` 010-52-02-64

Վեբ կայք` www.gov.am

Էլ. փոստ`