Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի ավագ մասնագետի (06-16-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

21.07.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի աշխատակազմ
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշման հավելվածի 69-րդ կետ




Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի ավագ մասնագետի (06-16-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի ավագ մասնագետի (06-16-Մ4-3)պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի ավագ մասնագետի (06-16-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV՝ ըստ ցանկության:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 21-30-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 16:30-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 150 800(մեկ հարյուր հիսուն հազար ութ հարյուր)ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից


«Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 4-5, 11-17
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130651

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 8-15
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

Հայաստանի Հանարապետության Սահմանադրություն
Հոդվածներ՝ 6-10, 40, 72-75, 88, 101, 109, 119-121, 132, 146, 150
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

«ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 8-10
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138938

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 15-19
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 93, 94-102, 104-110, 124, 181, 204, 205, 208
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012, 1. Այբուբենի փոփոխման KdWin ծրագիրը, § 1.3, 3. Փասաթղթի նախնական դիտում և տպագրում, § 1.5, 4. Գործողություններ օբյեկտների հետ, § 2.2, 5. Զամբյուղ (Recycle bin) թղթապանակ, § 2.3
http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2013
1. Էլեկտրոնային փոստ. Էլեկտրոնային հասցե, § 2.1
https://fliphtml5.com/fumf/irey


Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան, մաս 3, Ֆիլին, Հեղ. խումբ՝ Լ.Գ.Բալասանյան, Թ.Կ.Բարսեղյան, Կ.Կ.Դավթյան, Կ.Ս.Սարգսյան, Երևան, 2014
Էջեր 10,11,52,61,83,125,133
http://www.atc.am/files/shtemaranner/2015-2016/Russian_3.pdf


Անգլերեն 2017թ. Ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան, մաս 1, հեղ. Խումբ՝ Լուսինե Աթոյան, Մարգարիտա Ապրեսյան, Նաիրա Ավագյան, Իգոր Կարապետյան, Լիլի Կարապետյան, Անուշ Խաչիկյան, Արուս Մարգարյան, Ռուբինա Գասպարյան, Անահիտ Ոսկանյան, Մերի Նազարյան, Երևան 2016
Էջեր 71,72,77,152,157
http://www.atc.am/files/shtemaranner/2016-2017/ENGL%20SHTEM_1%2016-17.pdf


Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

«Խնդրի լուծում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Հաշվետվությունների մշակում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf


Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ 010-515-688 էլեկտրոնային փոստի հասցե՝ zhenya.sargsyan@gov.am:

Թեստի ձևանմուշը կցվում է:

Հասցե` Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1

Հեռ..` 010 515-688

Էլ. փոստ`