Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը ծանուցում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի (ծածկագիր՝ 42-Ղ1-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կասեցված մրցույթի անցկացումը վերսկսելու մասին

10.08.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 70-րդ կետ, ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշումը և Պարետի 2020 թվականի հուլիսի 17-ի N Ց/146-2020 ցուցում

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը ծանուցում է, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշումը և Պարետի 2020 թվականի հուլիսի 17-ի N Ց/146-2020 ցուցումը, վերսկսում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի (ծածկագիր՝ 42-Ղ1-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կասեցված արտաքին մրցույթի անցկացումը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի (ծածկագիր՝ 42-Ղ1-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար արտաքին մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 12-ին` ժամը 12:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2020 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 10:00-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):

Հասցե` Ք․ Երևան, Տերյան 89

Հեռ..` 010-52-02-64

Վեբ կայք` www.gov.am

Էլ. փոստ`