Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչապետի ախատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից հայտարարված վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար սույն թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 5-ը ներառյալ նախատեսված թեստավորման փուլը այլ ժամանակահատված տեղափոխելու մասին

20.10.2020

Տիպ` Վարկանիշային ցուցակ կազմելու համար թեստավորում անցկացնելու մասին հայտարարություն
Հայտատու` Վարչապետի ախատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 70-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հիմք ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունքի մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածը, ինչպես նաև ընդհանուր զորահավաք հայտարարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» 1586-Ն որոշումը, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը իրազեկում է. վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար սույն թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 5-ը ներառյալ նախատեսված թեստավորման փուլը տեղափոխվում է այլ ժամանակահատված:
Սույն թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 5-ը ներառյալ նախատեսված թեստավորման փուլին մասնակցելու իրավունք ստացած քաղաքացիները թեստավորման օրվա և ժամի մասին կիրազեկվեն լրացուցիչ:


ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Հասցե` ք, Երևան, Տերյան 89

Հեռ..` 52-02-61

Էլ. փոստ`