Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար կասեցված մրցույթի թեստավորման փուլը վերսկսելու վերաբերյալ

24.11.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Վարչապետի ախատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N 29-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 70-րդ կետ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հարգելի քաղաքացիներ,
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը ծանուցում է, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ից վերսկսում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոններն համալրելու նպատակով վարկանիշային ցուցակ կազմելու համար սույն թվականի հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 5-ը ներառյալ նախատեսված թեստավորման փուլի անցկացումը:
Թեստավորման փուլին մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացիները թեստավորման օրվա և ժամի մասին կիրազեկվեն իրենց էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկված հաղորդագրության միջոցով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 52-02-64 հեռախոսահամարով:

Հասցե` Ք․ Երևան, Տերյան 89

Հեռ..` 52-02-64

Վեբ կայք` www.gov.am

Էլ. փոստ`